486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
2009թ.-ին Հայաստանը կկարողանա պահպանել տարածաշրջանում գնաճի նվազագույն մակարդակը. ՀՀ ԿԲ փոխնախագահ
15:55
04 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  2009թ.-ի արդյունքներով Հայաստանը կկարողանա պահպանել տարածաշրջանում գնաճի նվազագույն մակարդակը, չորեքշաբթի ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով Հայաստանում 2008թ.-ին գրանցվել է տարածաշրջանում գնաճի ամենացածր մակարդակը, ինչպես միջին տարեկան ցուցանիշի տեսքով, այնպես էլ տարվա արդյունքներով։

«Տվյալ պահին, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, մեզ մոտ դարձյալ համեմատաբար ցածր սղաճ է, և Հայաստանը նորից կարող է ընթացիկ տարվա արդյունքներով տարածաշրջանում սղաճի ամենացածր ցուցանիշներով երկիրը դառնալ»,- ասաց Գաբրիելյանը։  

Ընդ որոմ նա նշեց, որ սղաճային ճնշումների լիակատար բացառումը ժամանակ է պահանջում, իսկ ԿԲ քաղաքականությունը և դրա արդյունավետությունը կախված կլինի ինչպես զարգացած միջազգային շուկայից, այնպես էլ երկրի ներքին շուկայի զարգացումներից։ 

Գաբրիելյանն ասաց, որ տվյալ պահին Հայաստանը դեռևս գտնվում է համաշխարհային գնանկման ֆոնի գոտում՝ պահպանելով փոխարժեքի ուղղումների, ինչպես նաև էներգակիրների խնդիրների հետ կապված սեփական սղաճային ճնշումը։      

«Կենտրոնական բանկն իր սովորական դրամավարկային գործիքներով հետևողաբար պայքարելու է այդ սղաճային ճնշումների, մասնավորապես՝ տոկոսադրույքների և դրամական զանգվածի ծավալի կարգավորումների հետ»,- ասաց Գաբրիելյանը։  

2009 թ.-ի փետրվարին ի տարբերություն 2008 թ.-ի փետրվարի Հայաստանում գրանցվել է 1 տոկոսանոց սղաճ։ Միևնույն ժամանակ երկրի սպառողական շուկայում ընթացիկ տարվա փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է գնանկում՝ 1,8 տոկոսի չափով։     

Ընթացիկ տարվա փետրվարին հունվարի համեմատ մթերային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) կրճատվել են 2,9 տոկոսով, այն դեպքում, երբ ոչ մթերային ապրանքների գները կրճատվել են 0,9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի կրճատումը 0,2 տոկոս է կազմել։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։