486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վարչապետը, էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահը պետք է հրաժարական տան՝ Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով. փորձագետ
14:52
04 Մարտի 2009

Վարչապետը, ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահը պետք է հրաժարական տան, քանի որ նրանց կողմից տարվող տնտեսական քաղաքականությունը ձախողվեց, ինչի հետևանքն է Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակը։

Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական իսնտիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

«Հայկական տնտեսությունում ձևավորված իրավիճակը միայն քիչ մակարդակով է պայմանավորված գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամով և մեծամասամբ կապված է Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի կողմից տարվող  ներքին տնտեսական քաղաքականության հետ», - ասաց նա։

Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի առավոտյան, նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի դանդաղում, որոշեց սահմափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Համաձայն ԿԲ-ի մանսագետների գնահատականի, 2009 թ.-ին միջին փոխարժեքի կշռված մակարդակը ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։

Թևանյանի կարծիքով, լողացող փոխարժեքին անցումը ժողովրդի համար «շոկային թերապիայի» չէր վերածվի, եթե այդ անցումն աստիճանական լիներ։

«Մեր փորձագետներն առաջարկում էին անցնել «վերահսկվող լողացող փոխարժեքի» քաղաքականությանը։ Նման տերմին տնտեսագիտության մեջ չկա, սակայն իրավիճակը ոչ ստանդարտ է, և այդ պատճառով անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ», - նշեց նա։

Տնտեսագետը կարծում է, որ ԿԲ-ն իրավունք չուներ ծախսել պետական ռեզերվները, եթե պատրաստվում էր անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը։

Նրա խոսքերով, Կենտրոնական բանկի և կառավարության դրամավարկային քաղաքականությունը ոչ պրոֆեսիոնալ էր։ Տնտեսագետի կարծիքով, դա է ապացուցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, որտեղ խոսվում էր «լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու» մասին։

Լողացող փոխարժեքի քաղաքականությունն անցկացվում է Հայաստանում 1993 թվականից, այդ ժամանակից ի վեր այն չի վերանայվել և արժանացել է միջազգային ինստիտուտների և կազմակերպությունների դրական արձագանքների։

«Երկրի գլխավոր դեմքերը՝ նախագահն ու վարչապետը պետք է երեքշաբթի ելույթ ունենային հեռուստատեսությամբ, տեղեկացնեին բնակչությանը ստեղծված իրավիճակի մասին և հորդորեին չմատնվել խուճապի», - ասաց Թևանյանը՝ ավելացնելով, որ գործող կառավարությանը այսուհետ դժվար կլինի վերադարձնել երկրի բնակչության վստահությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: