486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Սևծովյան տարածաշրջանի մշակութային հուշարձանների պահպանության թեմայով կլոր սեղան է անցկացվում Երևանում
14:46
04 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում» թեմայով կլոր սեղան է անցկացվում չորեքշաբթի Երևանում։

Նիստին մասնակցում են ՍԾՏՀ անդամ-երկրների՝ Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի ներկայացուցիչները։  

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարածաշրջանում առկա խնդիրներն առաջին հերթին պետք է լուծել մշակույթի միջոցով։

«Մենք տարածաշրջանում խնդիրներ ունենք, որոնք պետք է որևէ կերպ լուծել։ Մշակույթը դրա լավագույն ձևն է»,- ասաց նա։

Պողոսյանը նշեց, որ ներկայումս Հայաստանը քայլեր է ձեռնարկում համագործակցություն հաստատելու մշակույթի բոլոր ոլորտներում  և չսահմանափակվել միայն պատմամշակութային հուշարձանների ոլորտով։

Ըստ նրա, հայկական կողմը փորձում է ստեղծել «երկխոսության բազմակողմանի հարթություն և տեղեկացվածության, և մանկական արվեստի գծով»։

«Ես կարևորում եմ նաև համագործակցության հաստատումը գրականության ոլորտում, քանի որ զրույցը երկրների մասին գրողների շուրթերով և նրանց թարգմանությունները հզոր միջոց է, որը կարելի է օգտարգործել երկրների մերձեցման համար»,- ընդգծեց նախարարը։

Պողոսյանը նշեց, որ Երևանում հավաքված տարբեր երկրների ներկայացուցիչները «մտածում են այնպես, ինչպես մենք»։ Ըստ նրա, համագործակցության ընդլայնման ամենակարևոր նախադրյալը տարածաշրջանի երկրների միջև փոխգործակցության  նրանց պատրաստակամությունն է։

ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանում մարտի 4-5-ը կազմակերպում է մշակութային համալիր ծրագիր՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում։

Հայաստանն ընդունել է ՍՏԾՀ նախագահող երկրի պարտավորությունները 2008 թվականի նոյեմբերին, նրա նախագահության ժամկետը կշարունակվի մինչև 2009թ. ապրիլի 30-ը։

Բացի Հայաստանից ՍԾՏՀ-ի կազմում են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդավիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Մոնտենեգրոն, Թուրքիան և Ուկրաինան։ ՍԾՏՀ-ում որպես դիտորդ երկրներ են հանդես գալիս Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան և ԱՄՆ-ն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։