486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
«ԱՐՄԵՆԱԼ» փայլաթիթեղագլանման գործարանը հասել է նախագծային հզորության՝ 25 հազար տոննա
13:46
04 Մարտի 2009

ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերությունը, ալյումինի և կավահողի՝ աշխարհում խոշորագույն արտադրողը, տեղեկացնում է ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի նախագծային հզորության` 25 հազ. տոննայի հասնելու մասին:

«Ձեռնարկությունում 2008թ. դեկտեմբերից 1,5 անգամ մեծացրել է օրական թողարկվող արտադրանքի ծավալը: Դա հնարավոր դարձավ հիմնական սարքավորումների համալիր արդիականացման և փայլաթիթեղի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների յուրացման շնորհիվ: 2007թ. սկզբից` համալիր արդիականացումից հետո, ԱՐՄԵՆԱԼ-ը արտադրել և իրացրել է շուրջ 30 հազ.տ պատրաստի արտադրանք», - ասվում է ընկերության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ։

«Ձեռնարկությունում մշակվել և ներդրվել է նոր տեխնոլոգիական քաղաքականություն, էապես բարելավվել է արտադրական կարգապահությունը, նախապայամաններ են ստեղծվել արդիականացված սարքավորումների նախագծային հզորության հետագա իրացման համար, իրականացված է լուրջ աշխատանք կազմակերպական կառույցի՝ անձնակազմի մոտիվացիայի ձևերի և եղանակների, կադրերի տեղաբաշխման կատարելագործման ուղղությամբ, մի խոսքով, դրված են երկարաժամկետ հաջողության հիմքերը» - նշել է ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բորովիկը։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքի արդյունավետության էական բարձրացման մասին վկայում է մետաղի մշակման ինքնարժեքի նվազումը 42% անցյալ տարվա դեկտեմբերին` 2008թ. հուլիսի համեմատ: Արտադրական ցուցանիշների բարելավումը ուղեկցվեց աշխատավարձերի աճով, 2008թ. երկրորդ կիսամյակում համարյա 13 % ` համեմատած նույն տարվա առաջին կիսամյակի հետ: Այս ամենին հնարավոր եղավ հասնել աշխատանքի վճարումների ֆոնդի կառուցվածքի և անձնակազմի թվի օպտիմիզացիայի շնորհիվ:

2008թ. վերջին ԱՐՄԵՆԱԼ է այցելել եվրոպական խոշորագույն տրեյդերների պատվիրակությունը` ծանոթանալու համար արտադրության արդիականացված  տեխնոլոգիայի և փայլաթիթեղի որակի հետ: Այցելության արդյունքում փորձագետները նշեցին, որ ձեռնարկության արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այսօր ընթանում է գործարանի արտադրանքի թեստավորում եվրոպական պատվիրատուների կոնկրետ պահանջների համապատասխանության առումով, և արդեն ստացված են դրական գնահատականներ:

Մոտ ապագայում ձեռնարկության արտադրանքը բացի Եվրամիության երկրներից և ԱՄՆ-ից կարտահանվի նաև  Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներ:

«Չնայած առաջնային ալյումինի միջազգային պահանջարկի անկմանը` փայլաթիթեղագլանման արտադրանքը գործնականում մնում է պահանջարկված կիրառության բոլոր ոլորտներում:  ԱՐՄԵՆԱԼ-ի հասնելը նախագծային ողջ հզորության թույլ կտա ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնին  բավարարել փայլաթիթեղագլանման արտադրանքի պահանջարկը, որն աճում է: Ընդ որում, ընթացիկ տարում ծրագրվում է 25% ավելացնել առավել պահանջարկված 7-9 միկրոն հաստությամբ գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը», - ասվում է տեղեկատվության մեջ։

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. և «Սայանսկայա ֆոլգա», ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: Գործարանում աշխատում են 800-ից ավելի մարդ:

ՌՈՒՍԱԼ ՄԸ-ն ալյումինի ճյուղի համաշխարհային առաջատարն է, որի արտադրանքն արտահանվում է աշխարհի 70 երկրներ։ Նրան բաժին է հասնում ալյումինի աշխարհի շուկայի մոտ 12 տոկոսը և կավահողի 15 տոկոսը, ընկերությունը գործում  է աշխարհի 19 երկրներում՝ հինգ մայրցամաքներում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: