484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Սթար» սուպերմարկետների ցանցը վերսկսել է աշխատանքը
10:54
04 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Հայկական «Սթար» սուպերմարկետների ցանցը վերսկսել է աշխատանքը,   «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ընկերության «Սթար» սուպերմարկետների արտադրանքի առաջխաղացման  բաժնի ղեկավար Մարիամ Հարությունյանը:  

Միաժամանակ նա նշել է, որ արդեն երեկ երեկոյան գնորդները կարող Էին ձեռք բերել մթերքի ողջ տեսականին նույն օրն առավոտյան գործող գներով։

«Սակայն ընկերությունը դիտարկում է մոտ ժամանկերս մասնակի բարձրացնել ներկրվող ապրանքի գինը, ինչը կախված կլինի մատակարարների գներից», - ասել է Հարությանյանը։

Երեկ «Սթար» (Star) սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը ժամանակավորապես դադարեցրել էր խանութների գործունեությունը՝ շուկայում տիրող խուճապի պատճառով, ինչի կապակցությամբ բնակչությունը սկսել էր ակտիվորեն գնել առաջին անհրաժեշտության մթերք։

ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի առավոտյան, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկա իրավիճակում առևտրի պայմանների հաջորդական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի նվազումը, որոշում է ընդունել սահմանափակել իր միջամտությունը արժույթի շուկայում և վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ ԿԲ մասնագետների գնահատականով, 2009 թ.-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամի միջակայքում՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց։

«Սթար»-ը Հայաստանի խոշորագույն առևտրական ցանցերից մեկն է, որում ընդգրկված են 12 սուպերմարկետներ հանրապետության ողջ տարածքով, որոնցից յուրաքանչյուրը սպասարկում է ավելի քան 200 հազար հաճախորդի։ 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները` պայմանավորված դրամի փոխարժեքի լողացող կուրսին վերադարձով։ Հանձնաժողովն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի մոնիտորինգտ՝ ցանկը հասցնելով 40-ի (25-ից), հաճախականությունն առայժմ ամենժամյա է։

Ներկայում հանձնաժողովի տվյալներով արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել: 

Երեքշաբթի առավոտյան, մինչև Կենտրոնական Բանկի հայտարարությունը, Երևանի արժույթի փոխանակման կետերում ԱՄՆ մեկ դոլարի միջին կշռված փոխարժեքը 305-308 դոլար էր կազմում։ Այժմ կոմերցիոն բանկերը արժույթի գնման/վաճառքի փոխարժեքը սահմանել են մեկ դոլարի դիմաց 330-380 դրամի սահմաններում։ Վերջին մի քանի օրը Հայաստանի բանկերը սահմանափակել են արժույթի վաճառքը ֆիզիկական անձանց։

2003 թ-ից մինչև 2008 թ.-ը ԱՄՆ դոլարը Հայաստանում արժեզրկվել է 47,3 տոկոսով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։