481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անհրաժեշտության պարենամթերքի գների բարձրացումը Հայաստանի բնակչության շրջանում անհիմն խուճապ է առաջացրել
10:45
04 Մարտի 2009

Հայաստանի մի շարք խանութներում դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման պատճառով երեքշաբթի նկատվել է հիմնական պարենային մթերքի գների 20-30 տոկոսի բարձրացում։

Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի առավոտյան, նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի դանդաղում, որոշեց սահմափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Համաձայն ԿԲ-ի մանսագետների գնահատականի, 2009 թ.-ին միջին փոխարժեքի կշռված մակարդակը ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։

Գնորդները, զգուշանալով գների հետագա աճից, սկսել են մթերք գնել սուպերմարկետներում և մթերային խանութներում։ Խանութների վաճառասեղաններից հատկապես մեծ քանակությամբ «անհետանում են» արևծաղկի յուղը, կարագը, շաքարավազն ու ալյուրը, նախօրեին երեկոյան հաղորդել են «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցները։

Ընդ որում երեկվա ընթացքում այդ մթերքների գներն աճել են միջինը մասնավորապես, կարագը՝ 360 դրամից 485 դրամ, ձեթը՝ 490 դրամից 580 դրամ, շաքարավազը՝ 230 դրամից 250 դրամ։

Վաճառողներից մեկի խոսքերով, գների բարձրացումը վերաբերել է այն մթերքներին, որոնք այսօր են բերվել՝ թեև գնորդները հակված են կարծել, որ այդ մթերքները վաղուց պահվում էին պահեստներում։

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) խիստ վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները` պայմանավորված դրամի փոխարժեքի լողացող կուրսին վերադարձով։ Հանձնաժողովն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի մոնիտորինգը՝ ցանկը հասցնելով 40-ի (25-ից), հաճախականությունն առայժմ ամենժամյա է։

Հանձնաժողովի տվյալներով արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների գների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: