486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Ճգնաժամ. Ռուսական և հայկական տարբերակներ» թեմայով համաժողով տեղի կունենա Երևանում
19:06
03 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Ուրբաթ «Միջազգային ֆինանսական և տնտեսական ճգնաժամ. ռուսական և հայկական տարբերակներ» թեմայով համատեղ գիտաժողովը կանցկացվի Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին բուհի մամուլի ծառայությունից։

«Գիտաժողովում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծրագրված են նաև Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն, Ակադեմիայի անդամ, տնտեսագիտության դոկտոր Ռուսլան Գրինբերգի («Ճգնաժամը աշխարհում և Ռուսաստանում. Ընդհանուրն ու յուրահատուկը»), ԵԱՀԿ երևանյան բյուրոյի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի («Հայաստանի մասնավոր հատվածի վրա համաշխարհային ճգնաժամի փոխազեցության հետևանքների հաղթահարման պլանում պետական քաղաքականության հանդեպ նոր պահանջները»), Մոսկվայում Միջազգային համալսարանի նախագահի խորհրդական, պրոֆեսոր Ալեքսանդր Բերլինի (20-21-րդ դդ-ի քաղաքակրթական ճգնաժամը»), ՌԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի առաջին փոխտնօրեն, պրոֆեսոր Դմիտրի Սորոկինի («Ռուսաստանը ճգնաժամից հետո. հնարավոր սցենարները»), ՌՀՀ համալսարանական կրթության զարգացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սանդոյանի («Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի համատեքստում հետխորհրդային երկրներում ֆինանսական շուկաների կարգավորման համակարգերի նորացման խնդիրները») թեմաներով զեկույցները։  

Ողջույնի խոսքով և եզրափակիչ թեզով հանդես կգա ՌՀՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։