478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Սթար» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը ժամանակավորապես դադարեցրել էր խանութների գործունեությունը շուկայում տիրող խուճապի պատճառով
18:32
03 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Հայկական «Սթար» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը ժամանակավորապես դադարեցրել էր խանութների գործունեությունը շուկայում տիրող խուճապի պատճառով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։  

ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի առավոտյան, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկա իրավիճակում առևտրի պայմանների հաջորդական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի նվազումը, որոշում է ընդունել սահմանափակել իր միջամտությունը արժույթի շուկայում և վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ ԿԲ մասնագետների գնահատականով, 2009 թ.-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամի միջակայքում՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց։

«Դոլարի փոխարժեքի կտրուկ վերելքի առնչությամբ քաղաքում տիրող խուճապը ստիպել է «Սթար»-ի ղեկավարությանը 2 ժամով դադարեցնել խանութների աշխատանքը տեղական ժամանակով ժամը 15։00-ից։ Մենք ուզում ենք հասկանալ շուկայում տիրող իրավիճակը և օպերատիվ բանակցություններ վարել մատակարարողների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ»,- ասել է «Սթարի» գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը։    

Նրա խոսքերով, միաժամանակ տվյալ միջոցը ուղղված էր խուճապն ու իրարանցումը կասեցնելու համար։

«Մենք կոչ ենք անում մեր գնորդներին ու Հայաստանի բոլոր բնակիչներին հանգստություն պահպանել»,- նշեց Քերոբյանը։

«Սթար»-ը Հայաստանի խոշորագույն առևտրական ցանցերից մեկն է, որում ընդգրկված են 12 սուպերմարկետներ հանրապետության ողջ տարածքով, որոնցից յուրաքանչյուրը սպասարկում է ավելի քան 200 հազար հաճախորդի։ 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները` պայմանավորված դրամի փոխարժեքի լողացող կուրսին վերադարձով։ Հանձնաժողովն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի մոնիտորինգտ՝ ցանկը հասցնելով 40-ի (25-ից), հաճախականությունն առայժմ ամենժամյա է։

Ներկայում հանձնաժողովի տվյալներով արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել: 

Երեքշաբթի առավոտյան, մինչև Կենտրոնական Բանկի հայտարարությունը, Երևանի արժույթի փոխանակման կետերում ԱՄՆ մեկ դոլարի միջին կշռված փոխարժեքը 305-308 դոլար էր կազմում։ Այժմ կոմերցիոն բանկերը արժույթի գնման/վաճառքի փոխարժեքը սահմանել են մեկ դոլարի դիմաց 330-380 դրամի սահմաններում։ Վերջին մի քանի օրը Հայաստանի բանկերը սահմանափակել են արժույթի վաճառքը ֆիզիկական անձանց։

2003 թ-ից մինչև 2008 թ.-ը ԱՄՆ դոլարը Հայաստանում արժեզրկվել է 47,3 տոկոսով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: