486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել է Ֆրանսիայի Հանրապետության փաստաբանին ստանձնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստի պաշտպանությունը
18:22
03 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2009թ. փետրվարի 16-ին Վրաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը պաշտոնական նամակով մերժել է արտոնել Ֆրանսիայի Հանրապետության փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ` Պատրիկ Արապյանին ստանձնելու ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ` Վահագն Չախալյանի, ինչպես նաև նրա հոր և կրտսեր եղբոր պաշտպանությունը նրանց նկատմամբ ներկայում ընթացող դատավարոթյունում:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Երկիր» միությունից:

«Մերժման որևէ հիմք` Վահագն Չախալյանի մորը` Գայանե Չախալյանին հասցեագրված Արդարադատության նախարարության նամակում նշված չէ: Ընդհակառակը, նամակում ուղղակիորեն ասվում է, որ ներկայացվել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, բայց Արդարադատության նախարարությունը, «գործի հանգամանքները և ներկայացված նյութերի հիմնավորությունը քննելուց հետո, նպատակահարմար չի գտել Պատրիկ Արապյանին  ընթացող դատավարությունում որպես պաշտպան մասնակցությունն արտոնելը»,- ասված է հաղորդագրության մեջ:  

«Երկիր» միությունը գնահատում է այս մերժումը որպես վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանի և նրա ընտանիքի անդամների Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված տարրական իրավունքների բացահայտ և կոպիտ խախտում: Այս փաստը ևս մեկ ապացույց է, որ ջավախքահայ գործչի նկատմամբ ընթացող դատավարությունը բացառապես քաղաքական է, ավելին` նրա ընթացքը բացահայտորեն ուղղորդվում և համաուղղվում է վրացական իշխանությունների կողմից:

Վրացական իշխանությունները այս մերժմամբ ևս մեկ անգամ ապացուցում են, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով նրանք չեն խորշի ոչ հակաօրինական միջոցներ օգտագործելուց և ոչ էլ խայտառակ խախտումներ կատարելուց:

Ելնելով վերոնշյալից` «Երկիր» միությունը կոչ է անում միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին  համապատասխան գնահատական տալ փաստաբանի գրանցման մերժման փաստին և ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Վահագն Չախալյանի, նրա հոր և կրտսեր եղբոր նկատմամբ շինծու գործով դատավարությունը դադարեցնելու և Վահագն Չախալյանին ազատ արձակելու նպատակով:

Հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տանից որոշակի հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Պայթյունից անմիջապես հետո քաղաք է մտցվել Վրաստանի հատուկ նշանակության զորքը, և խուզարկություն է սկսվել էթնիկ հայերի իրավունքները պաշտպանող «Միասնական Ջավախք» հայկական կազմակերպության անդամների տներում։ Շարժման շատ անդամների ձերբակալել են, նրանց տները խուզարկության են ենթարկվել։

Չարտոնված խուզարկության ընթացքում անհայտ հանգամանքներում սպանվել է ոստկանության աշխատակիցներից մեկը՝ Բարալետ գյուղի 23-ամյա բնակիչ Արթուր Բերուջանյանը։ Շարժման բազմաթիվ անդամներ ձերբակալվեն են, նրանց բնակարանները՝ ենթարկվել խուզարկության։ Հուլիսի 20-ին սպանվել է ևս մեկ հայ ոստիկան՝ Արմեն Գաբրիելյանը։ Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ Գաբրիելյանն ինքնասպան է եղել։ Սակայն, որոշ վկայությունների համաձայն, դա իրականությանը չի համապատասխանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: