483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
VivaCell-MTS բջջային օպերատորը ՀԱՕԿ-ի պաշտոնական հովանավորն է
17:39
03 Մարտի 2009

VivaCell-MTS -ի ու ՀԱՕԿ-ի միջև ստորագրվել է երկկողմ պայմանագիր, համաձայն որի VivaCell-MTS -ը Հայաստանում օլիմպիական սպորտաձևերի զարգացման նպատակով 2009թ. ընթացքում ՀԱՕԿ-ին կհատկացնի 100 միլիոն դրամ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին VivaCell-MTS -ի մամուլի ծառայությունից, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել են 2009-ի համագործակցության ծրագրերի մասին:

«Այսպես VivaCell-MTS -ը նշանակալի ներդրում է կատարում Հայաստանում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի քարոզման համար: Օլիմպիական կոմիտեի հետ այս համագործակցությունը նպատակ ունի զարգացնել տարբեր մարզաձևեր: Դրանից բացի, համագործակցության շնորհիվ  մենք կկարողանանք հովանավորել մեր մարզիկների մասնակցությունը տարբեր միջազգային վարկանիշային մրցաշարերի», - իր խոսքում նշել է կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մենք հավատում ենք մեր մարզիկների հնարավորություններին և ապագային: Մեր մարզիկներին միջազգային հարթակներում պայքարելիս տեսնելով` մենք օր օրի ավելի մեծ բերկրանք կզգանք, և սա խթան է ոչ միայն VivaCell-MTS -ի, այլ նաև բոլոր հայերի համար: Մենք համոզված ենք, որ մեր մարզիկներն ու նրանց մարզիչները ամեն ինչ կանեն` Հայաստանի դրոշը ամենուրեք բարձր պարզելու համար: Մենք նրանց հետ ենք լինելու իրենց յուրաքանչյուր քայլում և աջակցելու ենք մշտապես»,- նշել է VivaCell-MTS -ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համագործակցության արդյունքում ողջ տարվա ընթացքում օլիմպիական կոմիտեն պետք է իրականացնի առողջ ապրելակերպի քարոզում երիտասարդության շրջանում, կազմակերպի մարզական միջոցառումներ,  ինչպես նաև ապահովի հայաստանցի մարզիկների մասնակցությունը օլիմպիական մրցաշարերում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սպորտում հաջողությունների հնարավոր է հասնել շարունակական աշխատանքի և ուղղորդված ներդրման շնորհիվ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունն արդեն սկսել են հաջորդ օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները:

Իր հերթին Հայաստանի առաջատար բջջային օպերատոր VivaCell-MTS -ը` որպես սպորտի գործընկեր և կորպորատիվ քաղաքացի, 2012 թվականի նախաշեմին սպորտի զարգացման համար երկարաժամկետ ներդրում է կատարում:

VivaCell-MTS -ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 91.4 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:-0-

Олимпиада
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։