486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերահսկում է երկրի ապրանքային շուկայում տիրող իրավիճակը
17:13
03 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները` պայմանավորված դրամի փոխարժեքի լողացող կուրսին վերադարձով, հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը։

ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի առավոտյան, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկա իրավիճակում առևտրի պայմանների հաջորդական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի նվազումը, որոշում է ընդունել սահմանափակել իր միջամտությունը արժույթի շուկայում և վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ ԿԲ մասնագետների գնահատականով, 2009 թ.-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամի միջակայքում՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց։

«Այսօր առավոտյան հրավիրած խորհրդակցությանը Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը Հանձնաժողովի աշխատակազմին հանձնարարեց ընդլայնել առաջին անհրաժեշտության ապրանքների մոնիտորինգը: Մոնիտորինգի ենթակա ապրանքների ցանկը հասցվել է 40-ի (25-ից), հաճախականությունն առայժմ ամենժամյա է», հայտնեց Ուդումյանը։

Արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր օրվա ավարտին` հնարավորինս օպերատիվ արձագանքի համար: Ստեղծված աշխատանքային խումբը մոնիտորինգի ամենժամյա արդյունքներից ելնելով, ձեռնարկում է որոշակի քայլեր: Արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել: 

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում է տնտեսվարողներին` հատկապես խոշոր ներկրողներին, մանրածախ առևտրային գործունեություն իրականացնեղներին, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներին, ինչպես նաև արտադրողներին, ձեռնպահ մնալ դրամի փոխարժեքի լողացող քաղաքականությանը վերադարձի պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններից: Շուկայում իրավիճակը հսկողության տակ է եւ անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի արձագանքը չի ուշանա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երեքշաբթի առավոտյան, մինչև Կենտրոնական Բանկի հայտարարությունը, Երևանի արժույթի փոխանակման կետերում ԱՄՆ մեկ դոլարի միջին կշռված փոխարժեքը 305-308 դոլար էր կազմում։ Այժմ կոմերցիոն բանկերը արժույթի գնման/վաճառքի փոխարժեքը սահմանել են մեկ դոլարի դիմաց 330-380 դրամի սահմաններում։ Վերջին մի քանի օրը Հայաստանի բանկերը սահմանափակել են արժույթի վաճառքը ֆիզիկական անձանց։

2003 թ-ից մինչև 2008 թ.-ը ԱՄՆ դոլարը Հայաստանում արժեզրկվել է 47,3 տոկոսով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: