486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հեռուստաեթերում պետք է ուժեղացվի հայոց լեզվի որակի վերահսկողությունը. փորձագետ
17:03
03 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության կողմից ներկայացված չափորոշիչներին համապատասխան հեռուստատեսությունում և ռադիոյում պետք է ուժեղացվի հայոց լեզվի վերահսկողությունը։

«Պետք է կտրուկ ուժեղացնել հայոց լեզվի վերահսկողությունը հեռուստա- և ռադիոեթերում, ինչպես նաև տպագիր մամուլում։ Ազատությունը հզոր բան է, բայց այն առաջին հերթին ենթադրում է հարգանք դեպի պետական արժեքները, իսկ ամենամեծ պետական արժեքը լեզուն է»,- երեքշաբթի լրագրողներին հայտնեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։

Ըստ նրա, հեռուստաեթերում պետք է ավելի շատ լեզվին նվիրված ծրագրեր լինեն։

Այս հարցի լուծումը Դավիթ Գասպարյանը տեսնում է Լեզվի պետական տեսչության դերի մեծացման, ինչպես նաև լեզվի զարգացման հարցում պետության աջակցության մեջ։

Պրոֆեսորը հայտարարեց, որ խնդիրը սկսվում է դպրոցից՝ նշելով դպրոցի ուսուցիչների պատրաստվածության ընդհանուր ցածր մակարդակը, ինչն էլ երեխաների մոտ լեզվի վատ իմացության գլխավոր պատճառներից է։

Դավիթ Գասպարյանը նշեց նաև, որ դպրոցներում պատշաճ ուշադրություն չեն հատկացնում հայ գրականությանը՝ նշելով, որ հենց գրականությունն է զարգացնում մարդու ճիշտ խոսելու մշակույթը։

Հայաստանի կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունն ակտիվորեն հետևում է հայոց լեզվի մաքրությանը ինչպես հեռուստատեսությունում և ռադիոյում, այնպես էլ պետական հաստատություններում։

Այդ կապակցությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում արված լրացումներն ընդունվել են առաջին ընթերցմամբ և կանոնակարգում են հեռուստա- և ռադիոընկերությունների գործունեության դաշտը՝ լրացնելով օրենսդրությունում առկա բացերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։