478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ԱՄՀ-ից 540 միլիոն դոլար կստանա՝ վճարային հաշվեկշռի կայունացման համար
14:58
03 Մարտի 2009

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանին կտրամադրի 540 միլիոն դոլար՝ վճարային հաշվեկշռի կայունացման համար, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը։

«Հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Դոմինիկ Սթրոս-Կանն այսօր խորհուրդ է տվել ԱՄՀ-ի Գործադիր խորհրդին՝ հաստատել 540 միլիոր դոլարի պահուստային միջոցների (Stand-By Arrangement) մասին 28-ամսյա համաձայնագրի կնքման վերաբերյալ՝ Հայաստանի հայտը», - ասաց Օմեսը։

Միաժամանակ նա նշեց, որ հայտը կարող է հաստատվել արդեն այս ուրբաթ, առաջին միջոցները՝ 240 միլիոն դոլարի չափով, Հայաստանը կարող է ստանալ արդեն հաջորդ շաբաթ։

Նրա խոսքերով, վարկը տրամադրվում է հինգ տարի ժամկետով՝ երեքամյա արտոնյալ ժամանակաշրջանով՝ տարեկան 1,54 տոկոս տոկոսադրույքով։

«Վարկային միջոցները անմիջապես կուղղվեն Հայաստանի Կենտրոնական բանկ՝ երկրի արտարժութային պահուստները համալրելու համար», - ասաց Օմեսը։

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ այդ գումարը բավարար կլինի վճարային հաշվեկշիռը կայունացնելու համար, քանի որ դա բավականին խոշոր միջոց է, որը Հայաստանը կարող է ստանալ Հիմնադրամից։

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանը 525 միլիոն դոլարի աջակցություն կստանա նաև Համաշխարհային բանկի կողմից, ինչպես նաև 500 միլիոն դոլար՝ Ռուսաստանի կողմից, ապա այդ միջոցները երկրի համար շատ լուրջ ֆինանսավորում կդառնան», - ասաց Օմեսը։

Նա ընդգծեց, որ գլոբալ ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսության ռեցեսիայի շարունակության կոնկրետ ժամկետներ ոչ ոք չի կարող կանխատեսել, ինչը պայմանավորված կլինի նավթի և մետաղների միջազգային գներով, ինչպես նաև շատ բան կախված կլինի Ռուսաստանի տնտեսական իրավիճակից։

Նրա խոսքերով, ԱՄՀ-ի վարկի նպատակը ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցության մեղմումն է։ Մասնավորապես, Հայաստանից իրականացվող արտահանումը միայն 2009 թ.-ի հունվարին, 2008 թ.-ի հունվարի համեմատ, դոլարային արտահայտմամբ, կրճատվել է 44 տոկոսով, իսկ մասնավոր տրանսֆերտները նույն ժամանակահատվածում՝ 25 տոկոսով։

«Սակայն անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի կառավարությունը ճգնաժամին դիմակայելու լավ ծրագրեր է մշակել», - ասաց Օմեսը։

Միաժամանակ նա դրական գնահատեց լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալուն ուղղված երկրի Կենտրոնական բանկի քայլերը, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա ակտիվացնել արտահանման ներուժը, ստեղծել նոր աշխատատեղեր, բարենպաստ պայմաններ կստեղծի դոլարային փոխանցումներ ստացող անձանց համար։

«ԱՄՀ-ն վաղուց էր խորհուրդ տվել Հայաստանին վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, քանի որ երկիրը փոքր տնտեսություն ունի և մեծ կախվածության մեջ է գտնվում այլ երկրներից», - ասաց Օմեսը։

Նա տեղեկացրեց, որ ԱՄՀ-ի գնահատականների համաձայն՝ 2008 թ.-ին հայկական դրամը վերագնահատվել է 17-30 տոկոսով, որոնց սահմաններում էլ կտատանվի հայկական արտարժույթի այժմյան լողացող փոխարժեքը։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, ստեղծված պայմաններում համեմատաբար բարենպաստ իրավիճակում են գտնվում հայկական բանկերը, որոնք մեծ լիկվիդայնություն ունեն։

Ինչպես երեքշաբթի հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը,Կենտրոնական բանկը, նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի դանդաղում, որոշեց սահմափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Համաձայն ԿՀ-ի մանսագետների գնահատականի, 2009 թ.-ին միջին փոխարժեքի կշռված մակարդակը ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։

Երեքշաբթի առավոտյան մինչև Կենտրոնական բանկի հայտարարությունը, Երևանի տարադրամի փոխանակման կետերում միջին կշռված փոխարժեքը կազմում էր 305-308 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի համար։ Այժմ առևտրային բանկերը սահմանել են տարադրամի առքի/վաճառքի փոխարժեք 330-380 դրամի միջակայքում ՝ 1 ԱՄՆ դոլարի համար։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի բանկերը սահմանափակել էին փոխարժեքի վաճառքը ֆիզիկական անձանց։

2003-2008 թթ.-ին Հայաստանում ԱՄՆ դոլարն արժեզրկվել է 47,3 տոկոսով։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։