482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը և ՖԻԴԵ-ի նախագահը քննարկեցին շախմատի մասսայականացման հարցեր
14:41
03 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը երեքշաբթի Երևանում քննարկեցին շախմատի զարգացման և մասսայականացման հարցեր, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի յուրաքանչյուր այց Հայաստան նոր գործնական ծրագրի սկիզբ է դառնում:

Երկրի ղեկավարը նաև ասել է, որ ժամանակն է կյանքի կոչել շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի օրերին Դրեզդենում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Իր հերթին Կիրսան Իլյումժինովը, ևս մեկ անգամ շնորհավորելով շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի առթիվ, ասել է. «Չեմպիոնի կոչումը նվաճելը դժվար է, սակայն երկրորդ անգամ անընդմեջ այդ տիտղոսը պաշտպանելը կրկնակի դժվար է և ոչ բոլորին է հաջողվում, դա արդեն վկայում է, որ ստեղծվել է գործող համակարգ»։

Նա ողջունել է մարզաձևի զարգացմանն ուղղված իշխանությունների ջանքերը` նշելով. «երբ կա լուրջ ուշադրություն, կա նաև արդյունք»:

Կողմերը քննարկել են Երևանում շախմատի պալատ կառուցելու գաղափարը, որն, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել: Խոսվել է նաև դպրոցներում որպես ֆակուլտատիվ պարապմունք շախմատի ուսուցման վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օգոստոսին Երևանում կայանալիք շախմատի միջազգային  «Գրան-Պրի» մրցաշարի նախապատրաստմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։