486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Կենտրոնական բանկը վերադառնում է լողացող փոխարժեքի քաղաքականությանը. ԿԲ նախագահ
13:31
03 Մարտի 2009

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը, նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի դանդաղումը, երեքշաբթի որոշեց սահմանափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Համաձայն ԿՀ-ի մանսագետների գնահատականի, որոնք հիմնված են ՀՀ համար տեղայնացված ակադեմիական շրջանակներում հայտնի և այլ երկրների կենտրոնական բանկերի կողմից օգտագործվող մի քանի մոդելների և մեթոդների վրա, 2009 թ.-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջակայքում», - երեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Ջավադյանի խոսքերով, այս ամենը թույլ կտա, որպեսզի փոխարժեքը ձևավորվի ներկա մակրոտնտեսաակն հիմնարարներին համապատասխան, ինչն էապես կբարելավի երկրի արտաքին մցունակությունը և կխթանի նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը։

Նշելով, որ ԿԲ խորհուրդը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը կայուն է, բավարար կապիտալիզացված, գերիրացվելի և պատրաստ՝ դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին, Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրեց, որ հայկական բանկերի կողմից կուտակած փոխարժեքի ծավալը կազմում է 700 միլիոն դոլար։

«Համաշխարհային ճգնաժամի սկզբից մինչ այսօր հայկական բանկերի կապիտալն աճել է 40 միլիարդ դրամով, իսկ լիկվիդայնությունը՝ 280 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այսօրվա դրությամբ բանկերի լիկվիդայնությունը կազմում է 700 միլիոն դոլար, իսկ դա նշանակում է, որ այսօր հայկական բանկերում կուտակված արտարժույթը հավասարվում է այդ գումարին», - պարզաբանեց նա։

Ջավադյանը նաև ասաց, որ հանրապետության բանկերին հաջողվել է ինքնուրույն, առանց պետական միջամտության, հայտնի միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել շուրջ 250 միլիոն դոլարի երկարատև վարկային միջոցներ։

«Վերջին ամիսներին հիմնականում ֆինանսական կայունության խնդիրներին միտված դրամավարկային քաղաքականության իրականացումն էական արդյունքներ է տվել, և դրամավարկային քաղաքականության հետագա շեշտադրումներն առավելապես տեղափոխվում են գների կայունության ապահովման ուղղությամբ։ Արտարժութային շուկայում մեր միջամտություններն ուղղված են լինելու փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելուն», - պարզաբանեց նա։

Երեքշաբթի առավոտյան մինչև Կենտրոնական բանկի հայտարարությունը, Երևանի տարադրամի փոխանակման կետերում միջին կշռված փոխարժեքը կազմում էր 305-308 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի համար։ Այժմ առևտրային բանկերը սահմանել են տարադրամի առքի/վաճառքի փոխարժեք 330-380 դրամի միջակայքում ՝ 1 ԱՄՆ դոլարի համար։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի բանկերը սահմանափակել էին փոխարժեքի վաճառքը ֆիզիկական անձանց։

2003-2008 թթ.-ին Հայաստանում ԱՄՆ դոլարն արժեզրկվել է 47,3 տոկոսով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: