478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հինգշաբթի կքննի ղարաբաղաադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած միջադեպը. համանախագահներ
12:08
03 Մարտի 2009

ԵԱՀԿ դիտարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի մասին հարցը կքննարկվի հինգշաբթի Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի մոտակա նիստի ժամանակ, տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը։

«Շփման գծում վերջին դիտարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպը հինգշաբթի Վիեննայում կքննարկի ԵԱՀԿ Մշտական խորհուրդը։ Համանախագահները ցանկանում են, որպեսզի Վիեննայում գտնվող մեր ներկայացուցիչներն աջակցեն խորհրդի ներկա նախագահին՝ Հունաստանին», - Երևանում երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մերզլյակովը՝ միաժամանակ չներկայացնելով այդ առաջարկությունների մանրամասները։

Փետրվարի 26-ին նախատեսված էր ԵԱՀԿ առաքելության հերթական մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մոտակայքում։

Սակայն մոնիտորինգի ամենասկզբում ադրբեջանական կողմից հնչել է կրակոց ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտում իրականացնող ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի (Հունգարիա), ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեի (Չեխիա) և նրանց ուղեկցող ԼՂՀ արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից դիտորդական խումբը  ղեկավարող ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հրահանգել է ավարտել մոնիտորինգը: Բացի այդ, ադրբեջանական կողմը հերթական անգամ չի բերել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն իր առաջնային սահմանների՝ ավելի վաղ պայմանավորված կետը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։