486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-8
Եղանակը Երևանում
Հայ
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն կիրականացնի Հայաստանում առաջին IPO-ն
10:27
03 Մարտի 2009

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Հայաստանում առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) կիրականացնի՝ 3.45 մլրդ ՀՀ դրամ (ավելի քան 11 միլիոն դոլար) ընդհանուր ծավալով։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են «Արմենբրոկ» ԲԲԸ-ից, որը թողարկման խորհրդատուն և տեղաբաշխողն է, տեղաբաշխվում է ընդհանուր թվով 3,285,715 բաժնետոմս, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմում է 1050 ՀՀ դրամ:

Տեղաբախումից հավաքագրված միջոցները կուղղվեն երեք փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը ԼՂՀ ամենամեծ գետի` Թարթառի վրա։ Նոր հիդրոէլեկտրակայանները հնարավորություն կտան բավարարելու ԼՂՀ էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի ավելի քան 85%-ը։

Սույն առաջնային հրապարակային տեղաբաշխումը հանդիսանում է ԼՂՀ կառավարության կողմից էներգետիկայի բնագավառում իրականացվող բարեփոխումների մի մասը, որն ուղղված է ԼՂՀ էներգետիկ անկախության և անվտանգության ապահովմանը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, բաժնետոմսերի այս թողարկումը և տեղաբաշխումը Հայաստանի կապիտալի շուկայում առաջին, իր նախադեպը չունեցող լայնածավալ հրապարակային ներդրումային ծրագիր է։ Այն ռեզիդենտ և օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում արդյունավետ կերպով ներդնել իրենց ազատ դրամական միջոցները և օգտվել բաժնետոմսերով հավաստվող բոլոր իրավունքներից և առավելություններից։

Թողարկումը և տեղաբաշխումը իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրության, իսկ հրապարակային տեղաբաշխման ազդագիրը պատշաճ կարգով գրանցվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից։ Տեղաբաշխման գործընթացն ավարտվելուն պես հայտ կներկայացվի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսա` «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակելու նպատակով։

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ԼՂՀ-ի էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններից է, որը ներկայումս բավարարում է  ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը։ Ընկերությունը էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ Սարսանգի ջրամբարի վրա տեղակայված Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով, որն ունի 50 ՄՎտ դրվածքային հզորություն և տարեկան 90-140 մլն ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորություն:

«Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկայի առաջատար մասնագիտացված ներդրումային ընկերություններից մեկն է, որն ունի ավելի քան 14 տարվա գործունեության պատմություն: Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի կապիտալի շուկայում և մատուցում է ներդրումային ծառայությունների ամբողջական համալիր, այդ թվում արժեթղթերի տեղաբաշխման իրականացում, ինչպես նաև բիզնես խորհրդատվություն։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: