480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդունել է իր հայրենիքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների առկայությունը
20:03
02 Մարտի 2009

Մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան նաև ԱՄՆ-ում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։

ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման (ՀԳՄԾ) ծրագրի կողմից ֆինանսավորված Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի (ՇՊԱԿ) բացման արարողության ժամանակ  Յովանովիչն ասաց, որ ԱՄՆ-ում այս ոլորտում որոշակի խնդիրների առկայությունն ընդունում է նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

«Կատարյալ պետություններ չկան։ Կարևորն առկա խնդիրները լուծելն է և դրանք հետագայում չկրկնելը»,- ընդգծեց Յովանովիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը աշխարհում մարդու իրավունքների հետ կապված վիճակի, մասնավորապես Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին։

Նրա խոսքերով, ԱՄՆ նոր աշխատակազմը, նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ, մեծ ուշադրություն է դարձնում այս բնագավառում առկա խնդիրները վերացնելուն։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Յովանովիչն ասաց, որ նման խդիրներ գոյություն ունեն ողջ աշխարհում, և ԱՄՆ-ն էլ բախվում են դրանց հետ։

Որպես օրինակ նա նշեց խոշոր սկանդալը Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոևիչի հետ կապված, որը փորձում էր վաճառել Սենատում թափուր դարձած տեղը սենատոր Բարաք Օբամայի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։
 
Յովանովիչն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է հասարակության բոլոր ուժերի համախմբում։ «ԱՄՆ-ում այդ ուժերը մշտապես համագործակցում են այս հարցում հասարակական կազմակերպությունների հետ»,- ավելացրեց նա։

ՇՊԱԿ-ը քաղաքացիներին կտրամադրի կոռուպցիոն դեպքերի արձանագրման և պետական մարմիններին բողոքներ հղելու մեխանիզմներ, ինչպես նաև կխթանի հանրապետությունում համակարգային բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսվում է շահերի պաշտպանության ու աջակցության 11 կենտրոնների ստեղծում Հայաստանի բոլոր շրջաններում։ Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն երևանյան կենտրոնը թվով հինգերորդն է։ Նման կենտրոններ արդեն գործում են Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Կապանում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։