480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Սյունիքի մարզում մարդկանց` բրուցելոզով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել. Առողջապահության նախարարություն
16:30
02 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սյունիքի մարզում մարդկանց` բրուցելոզով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։  

Փետրվարին Հայաստանի Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում մարդկանց շրջանում բրուցելոզով հիվանդացության 15 դեպք էր գրանցվել։ 

«Անասնաբույժները շարունակում են կենդանիների շրջանում համապատասխան միջոցառումներ անցկացնել, տարվում են նաև վարակված կենդանիների հայտնաբերման օջախների վարակազերծման աշխատանքներ»,- ասաց Ավետիսյանը։  

Նրա խոսքերով, Տեսչության աշխատակիցները բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են տանում։

«Հանդիպումներ են տեղի ունեցել գյուղական համայնքի ղեկավարի և տեղի  բնակիչների հետ, նրանց համար դասախոսություն է կարդացվել այն մասին, թե ինչպես խուսափել բրուցելոզով վարակվելուց»,- պարզաբանեց նա։   

Ընդ որում Ավետիսյանը նաև ավելացրեց, որ բրուցելոզով հիվանդացած մարդիկ տեղում են համապատասխան բուժում ստանում, քանի որ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։   

Բրուցելոզ վարակիչ հիվանդությունը մարդուն փոխանցվում է ընտանի կենդանիներից։ Բնորոշվում է մարդու օրգանների և օրգանիզմի համակարգերի բազմակի ախտահարմամբ։ Մարդու համար վտանգավոր մանրէների (բրուցել) աղբյուր են հանդիսանում հիմնականում այծերը, ոչխարները և խոզերը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։