486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում մարտի 4-5-ը մշակութային ծրագիր կանցկացվի
15:09
02 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանում մարտի 4-5-ը կազմակերպում է մշակութային համալիր ծրագիր՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում։

Ինչպես հաղորդվում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ, ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին կմասնացկեն ՍԾՏՀ անդամ-երկրների՝ Բուլղարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Վրաստանի ներկայացուցիչները։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կլոր սեղանի անցկացում` «Համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում» թեմայով։

Բացի այդ, Հայաստանի ազգային պատկերասարհում տեղի կունենա «Սևծովյան երկրների մշակութային խճանկար» խորագրով Սևծովյան տարածաշրջանի երկրների ցուցահանդեսը, ինչպես նաև կցուցադրվի ֆիլմ «Սևծովյան տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանություն և վերականգնում» թեմայով:

Մարտի 5-ին Գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի «Սև ծովին՝ արևոտ երկինք» խորագրով Սևծովյան տարածաշրջանի երկրների մանկական ցուցահանդեսը, որը կտևի մինչև մարտի 10-ը:

Բացի Հայաստանից ՍԾՏՀ-ի կազմում են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդավիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Մոնտենեգրոն, Թուրքիան և Ուկրաինան։ ՍԾՏՀ-ում որպես դիտորդ երկրներ են հանդես գալիս Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան և ԱՄՆ-ն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։