484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարն աշխատակիցներին ծանոթացրել է նոր նշանակումների հետ
15:06
02 Մարտի 2009

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գերատեսչության աշխատակիցներին ծանոթացրել է նոր նշանակումների հետ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

Հանդիպմանը ներկա էին ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների` ԶՈւ ԳՇ անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ՊՆ ռազմարդյունաբերության, Կադրերի և ռազմական կրթության և ՊՆ տեղեկատվության վարչությունների, ինչպես նաև ՊՆ մամուլի ծառայության և «Հայ Զինվոր» թերթի խմբագրության աշխատակիցները։

Օհանյանը անձնակազմերին ներկայացրել է պաշտպանության նախարարության համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում կատարված նոր նշանակումները, ըստ որի ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել գեներալ-մայոր Վ.Ավետիսյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ է նշանակվել գնդապետ Մ.Կարապետյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ է նշանակվել գնդապետ Մ.Իսախանյանը, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ է նշանակվել գնդապետ Ա.Ալեքսանյանը:

Օհանյանը շնորհակալություն է հայտնել նաև ՊՆ տեղեկատվության վարչության նախկին պետ, գնդապետ Վ.Իսրայելյանին` այդ պաշտոնում կատարած աշխատանքների համար` ընդգծելով վերջինիս բանակաշինության գործում ունեցած ավանդը:

Այնուհետև նախարարն անդրադարձել է վերոնշյալ ստորաբաժանումների հետագա գործունեությանը` կարևորելով կադրային լուրջ քաղաքականության իրականացումը զինված ուժերում, ինչպես նաև համակարգի` հասարակայնության հետ կապերի ապահովումը և վերջինիս իրազեկումը պաշտպանության բնագավառում իրականացվող գործընթացների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Օհանյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր պետ, հրաման տալուց առաջ, պետք է նախ ինքն իր մասով կատարի տրված  հրամանի իր մասնաբաժինը, ապա նոր պահանջի ենթականերից։

Այնուհետև նախարարը հանձնարարականներ է տվել՝ ուղղված համակարգում կարգապահության բարձրացմանը, հասարակության մեջ զինծառայողի պահվածքին, հասարակայնության հետ կապերի ամրապնդմանը:

Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթե; անձնակազմին` ծառայության և հետագա աշխատանքային գործունեության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։