486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ին Հայաստանում անօրինական անտառահատման ծավալները կրճատվել են երկու անգամ և կազմել 2371 դեպք. նախարարություն
15:02
02 Մարտի 2009

2008 թ.-ին Հայաստանում անօրինական անտառահատման ծավալները կրճատվել են երկու անգամ և կազմել 2371 դեպք՝ 2007 թ.-ի 4894 դեպքի համեմատ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին նշվել է անցյալ շաբաթ ՀՀ փոխվարչապետի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի» նիստի ժամանակ։

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով 2008-ին արձանագրվել է ապօրինի հատումների 2371 դեպք, որից 22-ը՝ հատուկ պահպանվող տարածքներում։

Պետությանը պատճառվել է շուրջ 21 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է 5 միլիոնը։ 2007-ին արձանագրվել է 4894 ապօրինի հատում։

Խորհուրդը փաստեց, որ 2008 թվականին ապօրինի հատումները և անտառախախտումները հանրապետությունում գրեթե կիսով չափ նվազել են։ Դա դիտարկվեց որպես մի կողմից գազիֆիկացման ծավալների ընդլայնման, մյուս կողմից՝ հսկողության և արագ արձագանքման ուժեղացման արդյունք։

Վերլուծությունները ցույց են տվել, որ ապօրինի հատումներն ավելի շատ կատարվում են այն համայնքների մոտակայքում, որտեղ գազիֆիկացում չկա, և բնակչությունն ի վիճակի չէ անգամ էժան գներով անտառաթափուկ ձեռք բերելու։

Խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել այդ համայնքների ցուցակը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Առաջարկ եղավ մեծացնել անտառի պահպանության ծախսերը, որի առթիվ Արմեն Գևորգյանն առաջարկեց այն նկատի ունենալ 2010 թվականի բյուջետային հայտը ներկայացնելիս։

Խորհուրդն անդրադարձավ նաև Դսեղի անտառների խնդրին։ ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարություններն իրենց ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանը տեղյակ կպահեն մինչև մարտի 20-ը։

 

Նիստի ընթացքում ներկայացվեցին ապօրինի հատումների դեմ պայքարի ուղղությամբ իրավական դաշտում կատարված փոփոխությունները, քննարկեց նաև անտառաշինական աշխատանքներին և կառավարմանն առնչվող այլ հարցեր։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։