478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է աստղագիտության միջազգային տարվա տոնակատարության ծրագիրը
14:59
02 Մարտի 2009

Հայաստանում մեկնարկել է Աստղագիտության միջազգային տարվա տոնակատարության ծրագիրը, որի կենտրոնը կդառնա Բյուրականի աստղադիտարանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2009 թ.-ը աստղագիտության տարի է հռչակել՝ Գալիլեո Գալիլեի կողմից հեռադիտակի ստեղծման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Հայաստանում Աստղագիտության տարվա ծրագրի համակարգող, Հայկական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանը շաբաթ օրը լրագրողներին է ներկայացրել միջազգային և հայկական ծրագրերը, որոնք կանցկացվեն ասղագիտության տարվա ընթացքում։

Միջազգային ամենախոշոր ծրագրերի թվում Միքայելյանը նշել է աստղագիտության 100 ժամը, Գալիյեսկոպը, Cosmic diary-ն, Portal to the universe-ը (Պատուհան դեպի տիեզերք)։

Նրա խոսքերով, լրագրողները պետք է օգնեն բնակչության շրջանում աստղագիտությունը հանրաճանաչ դարձնելու գործում։

Ինչպես կարծում է Միքայելյանը, լրագրողները, սերտ համագործակցելով գիտնականների հետ, պետք է անեն ամեն ինչ՝ Աստղագիտության միջազգային տարին բարձր մակարդակով անցկացնելու համար։

Միքայելյանը նաև ընդգծել է, որ լրագրողները պետք է հասարակության և իշխանությունների ուշադրությունը գրավեն հայկական աստղագիտության այսօրվա ծանր իրավիճակի վրա, որը միայն մեծանուն Վիկտոր Համբարձումյանի աշակերտների խանդավառության շնորհիվ է շարունակում պահպանել սեփական բարձր հռչակը գիտական աշխարհում։

Նա տեղեկացրել է, որ Հայկական աստղագիտական միությունն այս տարի ծրագրում է ծավալել բուռն հրատարակչական գործունեություն։

Միությունը ծրագրում է հրատարակել աստղային երկնքի քարտեզ և գլոբուս, Աստղագիտական հանրագիտարան և հայկական աստղագիտության հանրագիտարան, ինչպես նաև  աստղագիտության վերաբերյալ գիտահանրամատչելի և մանկական գրքեր։

Աստղագիտության տարվա շրջանակներում ծրագրվում է նաև անցկացնել աստղագիտության դպրոցական օլիմպիադա, աստղագիտության ուսուցիչների հավաք, ինչպես նաև դպրոցականների այցելություններ Բյուրականի աստղադիտարան։

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։ Բյուրականում անցկացվող գիտական ուսումասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: