480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ ԱԱՀՈՒ-ն վերջնականապես կձևավորվի 2009 թ.-ի հունիսին
14:48
02 Մարտի 2009

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հույս է հայտնել, որ Կազմակերպության շրջանակներում Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈՒ) վերջնականապես կձևավորվեն 2009 թ.-ին հունիսին։

Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումը ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ։

«Հուսով եմ, որ հունիսից ԱԱՀՈՒ-ն ոչ միայն կձևավորվի, այլև պատրաստ կլինի ըստ նշանակության օգտագործման համար», - երկուշաբթի Երևանում ասաց Բորդյուժան։

Գլխավոր քարտուղարի խոսքերով, Երևանում նա կհանդիպի ՀՀ նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, ովքեր իրենց հերթին գլխավորում են ՀԱՊԿ համապատասխան կանոնադրական մարմինները։

Բորդյուժայի խոսքերով, նա Հայաստանում իր զրուցակիցներին կտեղեկացնի այն աշխատանքի մասին, որն իրականացրել են ՀԱՊԿ պետությունների փորձագետները, Քարտուղարությունն ու Միասնական շտաբը՝ ԱԱՀՈՒ-ի կիրառումն ու գործունեությունը կանոնակարգող իրավական-նորմատիվային անհրաժեշտ բազայի նախապատրաստման ուղղությամբ։

«Դրանք շատ բարդ փաստաթղթեր են, որոնք, առաջին հերթին, վերաբերում են ռազմական ուժերի կիրառման հարցերի կարգավորման իրավաբանական կողմերին։ Մենք մշակել ենք դրանց նախագծերը և այսօր այն բանից հետո, երբ ես կզեկուցեմ ՀՀ նախագահին, մենք կսկսենք բոլոր պետությունների հետ համաձայնեցման գործընթացը», - ասաց Բորդյուժան։

Նրա խոսքերով, գործընթացը բարդ է լինելու։ «Սակայն ենթադրում եմ, որ հունիսին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ մենք նախագահներին կներկայացնենք համաձայնեցված փաստաթղթերն ու այդ ժամանակ էլ տեղեկատվություն կստանանք հատուկ ստորաբաժանումների և զորամիավորների ուժերի մասին, որոնք կմտնեն ԱԱՀՈՒ-ի կազմ, ինչպես նաև կհաստատենք այդ հավաքական ուժերի ցանկն ու կազմը», - ասաց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքերով, Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ գագաթնաժողովը, որը ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին որոշում ընդունեց, կարելի է բեկումնային անվանել։ «Նա ՀԱՊԿ-ի պատմության մեջ շատ կարևոր տեղ զբաղեցրեց, քանի որ այդ գագաթնաժողովի ժամանակ, փաստորեն, հավաքական ուժերի ստեղծման մասին որոշում ընդունվեց, որոնք ի վիճակի են արձագանքել բոլոր տեսակի մարտահրավերներին և սպառնալիքներին», - ասաց Բորդյուժան։

Նրա խոսքերով, ԱԱՀՈՒ-ն բաղկացած կլինի երկու մասից։ Դրանցից առաջինը զորային բաղկացուցիչն է, որտեղ Ռուսաստանը կունենա մեկ օդադեսանտային դիվիզիա և մեկ դեսանտագրոհային բրիգադ։

«Սա այն բաղկացուցիչ է, որն ի վիճակի է միջոցներ ձեռնարկել ռազմական և սահմանային հակամարտությունների կարգավորման նպատակով», - ասաց Բորդյուժան։

Նա նշեց, որ ԱԱՀՈՒ-ի երկրորդ մասը կկազմեն հատուկ նշանակության ուժերը, որոնք կհատկացվեն իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումների և ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության կանխմանն ուղղված միջոցառումների անցկացման հատուկ ծառայությունների թվից։

Բացի այդ, Բորդյուժայի խոսքերով, հատուկ նշանակության ուժերը կկիրառվեն այնպիսի ահաբեկչական գրոհներին արձագանքելու ժամանակ, որոնք վերջերս տեղի են ունեցել, օրինակ, Մումբայում կամ Քաբուլում, երբ ահաբեկիչների զինված խմբավորումները փաստացի փորձում էին զավթել քաղաքի շրջաններ կամ կարևոր պետական օբյեկտներ։

«Ենթադրվում է, որ յուրաքանչյուր պետություն ԱԱՀՈՒ-ի կազմում պետք է լինեն նմանատիպ զորամիավորումներ։ Վերջիններս խաղաղ ժամանակ գտնվելու են ազգային հրամանատարությունների ենթակայության տակ, իսկ պատերազմի ժամանակ կվերաենթարկվեն նախագահի կողմից նշանակված հրամանատարին և կիրականացնեն այս կամ այն հակամարտության չեզոքացմանն ուղղված հատուկ խնդիրներ», - ասաց Բորդյուժան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։