478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ-ին չի դիտարկում որպես հակամարտող ուժի. Բորդյուժա
14:40
02 Մարտի 2009

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը ՆԱՏՕ-ին չի դիտարկում որպես հակամարտող ուժի, երկուշաբթի Երևանում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։  

«Մենք ՆԱՏՕ-ն չենք դիտարկում որպես հակամարտող կողմի, ավելին՝ մենք առաջարկում ենք ՆԱՏՕ-ին մեր փոխգործակցությունն ու բարեկամությունը։ Մենք ՆԱՏՕ-ին ձեռք ենք մեկնել դեռևս 2004 թ.-ին և ասում ենք՝ եկեք գործենք միասին, եկեք աշխատենք միասին»,- ասաց Բորդյուժան։

Նրա խոսքերով, այն խնդիրները, որոնք այսօր կանգնած են մարդկության, ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկված պետությունների առաջ, համանման են։  

«Սա առաջին հերթին թմրանյութերի հսկայական հոսքն է, որը սպանում է մեր պետությունների բնակչության լավագույն մասին, սրանք ծայրահեղական ահաբեկչական կազմակերպություններն են, որոնք գործում են Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի գրեթե բոլոր եվրոպական տարածաշրջաններում, սա թեթև հրաձգային զենքի հսկայական շրջանառությունն է, զանգվածային ոչնչացման զենքի տարածման սպառնալիքը և շատ այլ խնդիրներ»,- ասաց Բորդյուժան։   

«Բայց մենք ՆԱՏՕ-ից առայժմ հստակ պատասխան չենք ստացել, բայց հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները կհասունանան համատեղ փոխգործակցության համար՝ գոնե ակնհայտ խնդիրների թեմայով»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։  

Նրա խոսքերով նման խնդիրներ են, մասնավորապես, Աֆղանստանում իրավիճակի կարգավորումը, աֆղանական թմրանյութերի շրջանառության կասեցումը։

«Մենք օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը չենք դիտարկում որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ։ Մենք դրանք դիտում ենք որպես ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքում ծագող այս կամ այն ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ Կազմակերպության ներուժ։ Թե ինչպիսին կլինեն այդ իրավիճակները, ես այսօր կանխատեսել չեմ կարող»,- ասաց Բորդյուժան։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։