478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության և գիտության նախարարը Մայրենիի օրվա շրջանակներում պատվոգրեր է հանձնել կրթական ոլորտի աշխատակիցներին
13:50
02 Մարտի 2009

ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը Մայրենիի օրվա շրջանակներում պատվոգրեր է հանձնել կրթական ոլորտի աշխատակիցներին։

Պատվոգրեր են հանձնվել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանին, ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանին, «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Հայրենիք-Սփյուռք» հաղորդաշարի հեղինակ և վարող Ալինա Խաչատրյանին, Վաղարշապատի թիվ 5 դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Սաֆարյանին, Հայաստանի Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանին, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Սուսաննա Սաֆարյանին, Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Արծրուն Ավագյանին, Տավուշի մարզի Չորաթանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիետա Լազրյանին։

Շնորհակալագրեր են հանձնվել ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանին, ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության վերահսկողութան բաժնի պետ Եսայիլ Թադևոսյանին, Երևանի Խնկո Ապոր մանկական հանրապետական գրադարանի գլխավոր գրադարանավար Մարիա Կոշկակարյանին։

«Որքան երկար շարունակվեն Մայրենիի օրվա շրջանակներում իրականացվող միջոցառումները, այդքան ավելի օգտակար դա կլինի մեր հասարակության համար», - երկուշաբթի պատվոգրերի հանձնման արարողության ժամանակ ասաց նախարարը։

Նրա խոսքերով, փոփոխվող աշխարհում փոփոխվում են արժեքները, գործընթացները, հայտնվում են նոր իրողություններ, և բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են այդ պայմաններում պահպանել սեփական արժեհամակարգը։

«Մեր արժեհամակարգի կարևորագույն հիմքերից մեկը մեր Մայրենի լեզուն է։ Եթե աշխարհում յուրաքանչյուր ժողովրդի համար Մայրենի լեզվի տոնակատարության օրը սեփական իմաստն ունի, ապա մեր հասարակության համար այդ իմաստն ավելի էական է, քանի որ այսօր մենք սեփական ինքնության, սեփական վերարտադրության պահպանման խնդիր ունենք», - նշեց Սեյրանյանը։

Նա ընդծգեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ խնդրին մեծ նշանակություն է տալիս, քանի որ հենց կրթական ոլորտը հնարավորություն կընձեռի սերնդեսերունդ փոխանցելու հայկական արժեհամակարգը և պահպանելու այն։ ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն իր հերթին տեսչության կողմից շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը մշտական աջակցության համար։

Նրա խոսքերով, սեփական կյանքը Մայրենի լեզվին նվիրած մարդկանց աշխատանքը թույլ կտա պահպանել այն Հայաստանի ողջ տարածքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: