481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Տեր-Պետրոսյանը կոչ է անում հանել ընդդիմության բառապաշարից «հեղափոխություն» և «ամպստամբություն» բառերը
10:28
02 Մարտի 2009

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կիրակի ելույթ ունենալով Երևանում կազմակերպված ընդդիմության հանրահավաքին, կոչ է արել հանել ընդդիմության քաղաքական բառապաշարից «հեղափոխություն» և «ամպստամբություն» բառերը։

«Ուժով զավթված իշխանությունը կարելի է միայն ուժով պաշտպանել»,- ասել է Տեր-Պետրոսյանը։

«Մեր նպատակը գիտակցված քաղաքացիական հասարակություն և կառուցողական ընդդիմություն ստեղծելն է», - նշել է Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքերով, այսօր նման ընդդիմություն է նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)։

Տեր-Պետրոսյանն ասել է, որ ընդդիմությունը պայքարելու է միայն օրինական միջոցներով։

Նա նաև չի բացառել, որ մոտ ժամանակներում, իշխանությունները, ի վիճակի չլինելով հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները, ստիպված կլինեն հրաժարական տալ և առաջարկել ՀԱԿ-ին ստեղծել ազգային համաձայնության կամ փրկության կառավարություն։

Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 1-ին, չնայած չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում ավելի վաղ նույնպես կարող են հանրահավաքներ անցկացվել։

Կիրակի օրը կազմակերպված հանրահավաքը նվիրված էր 2008 թ.-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների տարելիցին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Ընդդիմության ակցիայի մասնակիցները երթ կազմակերպեցին դեպի Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող Մյասնիկյանի արձան, որտեղ 2008 թ.-ի մարտի 1-ին տեղի ունեցան ողբերգական իրադարձությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: