478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Յոթի գործով» դատավարությունը Երևանում կշարունակվի արդեն գարնանը
19:24
27 Փետրվարի 2009

Այսպես կոչված՝ «յոթի գործով» հերթական դատական նիստը ուրբաթ դադարեցվել է և տեղափոխվել մարտի 4-ին։ Այպիսին էր գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը՝ կայացված մեղադրյալների կողմից դատարանի հանդեպ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Անհարգալից վերաբերմունքը դրսևորվեց նրանով, որ յոթ մեղադրյալները հրաժարվեցին ոտքի կանգնել դատավորի՝ նիստերի դահլիճ մտնելիս՝ իրենց տեսակետը պատճառաբանելով նրանով, որ դատավոր Մարտիրոսյանն, իբրև թե, իրավունք չունի վարել հետագա դատավարությունը՝ մայրաքաղաքի մեկ այլ դատարան տեղափոխվելու պատճառով։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին մի շարք դատավորների նշանակումների մասին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր։  Նախագահի հրամանագրով՝ «յոթի գործով» դատաքննությունը վարող դատարանի կազմը անփոփոխ կմնա։    

Մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ գործը մեկ այլ դատարան տեղափոխելու մասին հայտարարությունից հետո դատավորը պետք է «հենց այդ պահին հաներ դատավորի թիկնոցն ու վայր դներ լիազորությունները» տվյալ գործը վարելու։  «Նոր լիազորությունները ստանձնում են այն բանից հետո, երբ վայր են դնում հինը»,- իր դիրքորոշումը պարզաբանեց մեղադրյալը։  

Նա նշեց, որ հակառակ դեպքում մեղադրյալները անօրինական կերպով կալանավորված են մնում մինչև երկուշաբթի։

Իր հերթին դատավոր Մարտիրոսյանը խնդրեց մեղադրյալներին հարգանք դրսևորել դատարանի նկատմամբ։  

«Մինչև այս աշխատանքային օրվա վերջը ես տվյալ դատավարության նախագահողն եմ, իսկ մեկ այլ դատարան իմ տեղափոխության մասին որոշումը ուժի մեջ է մտնում միայն մարտի մեկին»,- պարզաբանեց Մարտիրոսյանը։

Կարճատև վիճաբանությունից հետո դատավորը վճռեց հետաձգել դատական նիստը մինչև մարտի 4-ը՝ մեղադրյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: