485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան վերադարձող արտագնա աշխատողների համար ծրագիր է մշակվում
19:03
27 Փետրվարի 2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ մշակում են արտագնա աշխատողների՝ հայրենիք զանգվածային վերադարձի հնարավոր հետևանքների թեթևացման ուղղությամբ։

Այդ մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության  պետ Գագիկ Եգանյանը։

«Ակնկալվում է, որ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը կազդի միգրացիոն հոսքերի վրա, այսինքն շատ արտագնա աշխատողներ ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք։ Դա պայմանավորված է նրանով, որ տարբեր երկրներում տեղի է ունենում աշխատատեղերի կրճատում։ Եվ նման պայմաններում պետությունները նախապատվություն են տալիս իրենց քաղաքացիներին»,- ասաց նա։

Եգանյանի խոսքերով, Հայաստանի աշխատաշուկայում կան թափուր աշխատատեղեր, ընդ որում՝ բարձր որակավորում չպահանջող։

«Բացի այդ, ստեղծվել են կենտրոններ Միգրացիոն գործակալությունում ոչ միայն Երևանում, այլև Գյումրիի և Արտաշատի կենտրոններում, որոնց նպատակը հայրենիք վերադարձող հայերին ցանկացած տեսակի խորհրդատվություն տրամադրելն է»,- հայտնեց Միգրացիոն գործակալության պետը։

Մշակման փուլում գտնվող ծրագրերից ևս մեկը, Եգանյանի խոսքերով, հայրենիք վերադարձողներին գյուղական վայրերում հողատարածքի տրամադրումն է՝ տնտեսություն վարելու համար։

Եգանյանը նշեց նաև, որ Սոչիում կայանալիք օլիմպիադայի կապակցությամբ նախապատրաստական աշխատանքների համար աշխատուժ է պահաջվելու, որն, ամենայն հավանականությամբ, կներգրավվի արտերկրից։

Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ հայկական պետությունը պետք է բանակցություններ կվարի Ռուսաստանի հետ՝ այդ աշխատանքներում Հայաստանի քաղաքացիներին ներգրավելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։