483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հետաքննությունը ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի սպանության չորս տարբերակ դիտարկում է. Ոստիկանապետ
18:36
27 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հետաքննությունը ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության չորս հիմնական տարբերակ է դիտարկում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։  

Մհերյանը սպանվել է երեքշաբթի, մոտավորապես ժամը 20։15-ին, յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի աստիճանավանդակի մոտ։ Նա ստացել է կյանքի հետ անհամատեղելի 4 հրազենային մարմնական վնասվածք՝ 1-ը  կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում: 

Նրա խոսքերով, բոլոր չորս տարբերակները հանգամանալից կերպով ստուգվում են։ Նա հույս հայտնեց, որ լրագրողների հետ հաջորդ հանդիպման ժամանակ կկարողանա ավելի հստակ տեղեկատվություն տալ հետաքննության արդյունքների մասին։  

Ոստիկանապետն ընդգծեց, որ Մհերյանի սպանության մասին գործը գտնվում է իր անձնական վերահսկողության տակ, և օպերատիվ-քննչական խմբի կազմում ընդգրկված են ամենափորձառու մասնագետները։  

Նա նշեց, որ փոխոստիկանապետի սպանությունը ուժեղ հարված հասցրեց պետության հեղինակությանն ու մասնավորապես ոստիկանությանը։
 
«Մենք կանենք ամեն բան՝ Գևորգ Մհերյանի սպանությունը բացահայտելու համար։ Սա պատվի ու արժանապատվության հարց է, և առաջին հերթին՝ Ոստիկանության համար»,- ընդգծեց Սարգսյանը։

Մհերյանի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2 մասի 2 կետի (անձի կամ նրա մերձավորի սպանություն՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի  (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։ --0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։