486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը մարտի մեկին Երևանում հասարակական կարգի խախտումներ թույլ չի տա. Ոստիկանության պետ
18:07
27 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը մարտի մեկին Երևանում հասարակական կարգի խախտումներ թույլ չի տա, ուրբաթ հայտարարեց Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։ 

«Ոստիկանությունն իրեն շատ հանգիստ է զգում։ Մենք լիովին կվերահսկենք իրադրությունը մարտի մեկին»,- Սարգսյանն ասաց լրագրողներին։  

ՀՀ նախկին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հայկական արմատական ընդդիմությունը ծրագրում է մարտի մեկին մարտյան դեպքերի տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիա անցկացնել։

Ոստիկանության պետը կոչ արեց քաղաքացիներին հարգել մարտի մեկի զոհերի հիշատակը քաղաքակիրթ կերպով՝ չենթարկվելով որոշ քաղաքական ուժերի կամքին։

Սարգսյանն ընդգծեց, որ Ոստիկանությունը թույլ չի տա ոչ մի անօրինական երթ, փողոցների փակում և հասարակական կարգի այլ խախտումներ։

«Ինչի գնով՝ դա արդեն մեր խնդիրն է։ Մենք կպահպանենք օրինականությունն ու կարգապահությունը»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ իրավապահ մարմինները, պաշտպանելով քաղաքացիների իրավունքները, չեն չարաշահում իրենց լիազորությունները։

Նա նշեց, որ Ոստիկանությունը չի կրկնի 2008 թ.-ի սխալները։ «Անգործության պահ եղել է, ինքը՝ ոստիկանությունը, հայտնվեց չկանխատեսված իրավիճակում, չկողմնորոշվեց: Ցավում եմ, որ Ոստիկանություն չտիրապետեց օպերատիվ իրավիճակին, սխալ կողմորոշվեց՝ չկանխատեսելով իրադարձությունների զարգացման նման ընթացք»,- ավելացրեց Ոստիկանության պետը։  

Նրա խոսքերով, եթե Ոստիկանությունը ամենասկզբից վճռորոշ գործողությունների դիմեր, ապա կհաջողվեր խուսափել մարտի մեկի ողբերգական դեպքերից։  

Սարգսյանը նաև հայտարարեց, որ, չնայած փորձեր են արվում մարտի մեկի իրադարձությունների գլխավոր մեղավոր ներկայացնել Ոստիկանությանը, իրականում նա դարձավ դրանց զոհը։

«Ոստիկանությունը դարձավ այդ իրադարձությունների զոհը, զոհեր կրեց։ Մենք կատարեցինք մեր պարտավորությունները և թույլ չտվեցինք ոչ մի օրինախախտում»,- ընդգծեց նա։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: