478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական եկեղեցին պետության ամենափորձառու և ազդեցիկ դաշնակիցն է. նախագահ
17:16
27 Փետրվարի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայ Առաքելական եկեղեցին պետության ամենափորձառու և ազդեցիկ դաշնակիցն է համարում։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, այս մասին նախագահը ասել է ուրբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։     

Նախագահն ասել է, որ ուրախ է կրկին հյուրընկալելու և պատրաստ է շարունակել խոսակցությունը պետություն-եկեղեցի փոխգործակցության, ինչպես նաև հետաքրքրող այլ հարցերի շուրջ:

«Ես ուրախ եմ, որ օրեցօր ամրապնդվում է այն սերտ համագործակցությունը, որ գոյություն ունի պետության և Սուրբ Էջմիածնի միջև, և կարծում եմ, այդպես պետք է լինի միշտ։ Դա որևէ ժամանակաշրջանի հետ կապված չէ, դա եկեղեցու և պետության առաքելությունն է: Ե՜վ եկեղեցին, և՜ պետությունը փոխադարձաբար միմյանց լրացնելու կարիք ունեն»,- ասել է նախագահը։            

«Նոր հասարակություն ձևավորելու ընթացքում, իսկ մեր հասարակությունը դեռևս ձևավորման փուլում է, այս հարաբերությունները չափազանց կարևոր են»,- ավելացրել է նա:

Նախագահը նշել է, որ դժվարությունների պահին հայ ժողովրդի վերջին հույսը միշտ եղել է հավատն առ Աստված։ «Մեր ժողովրդի աղոթքի ու մեր եկեղեցու շատ մեծ վաստակի շնորհիվ է, որ կարողացել ենք անցնել դարերի խաչմերուկներով և 20-րդ դարեվերջին ինքնուրույն պետականություն ունենալ ու շարժվել առաջ»,- ասել է պետության ղեկավարը:

Նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ պետականություն ունենալով, ժողովրդին մի հանգրվանի հասցնելով` եկեղեցու դերը բնավ չի նվազում, այլ ընդհակառակը, քանի որ առաջանում են նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ, և այդ խնդիրների լուծման ընթացքում, եթե պետությունն ու եկեղեցին առանցքային հարցերում միակարծիք լինեն, կարող են շատ ավելի մեծ հաջողությունների հասնել:

Սերժ Սարգսյանի խոսքով` հայ առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին հաստատություններից մեկն է, որ անընդհատ գործել է 1700 տարուց ավելի: «Դա նաև մեր ամենահին մշակութային, կրթական հաստատությունն է: Հայաստանի Հանրապետության պետական կառույցների համար ավելի փորձառու և ազդեցիկ դաշնակից անհնար է պատկերացնել»,- ասել է պետության ղեկավարը:

Նախագահը կարևորել է Գերագույն հոգևոր խորհրդի առաքելությունը Հայ առաքելական և քույր եկեղեցիների հարաբերությունների օրինաչափ զարգացման և հայ եկեղեցու միասնականության պահպանման գործում:

«Դեռ երկար տարիներ մեր պետությունը ի վիճակի չի լինելու դիվանագիտական և այլ պաշտոնական մակարդակներով աշխարհով մեկ ունենալ այնպիսի ներկայացվածություն, ինչպիսին այսօր ունի մեր եկեղեցին»:

«Հետևաբար թե՜ Հայաստանի խնդիրներն ու շահերը ներկայացնելու, թե՜ Սփյուռքի հետ գործակցության նախաձեռնություններում պետությունը մեծապես կարիք է ունենալու մեր եկեղեցու աջակցությանը և այս խնդիրներում համատեղ աշխատանքի առավել արդյունավետ մեխանիզմներ ապահովելու համար մենք դեռ անելիք ունենք»,- ասել է նախագահը:

Հանրապետության Նախագահը կրկին հավաստել է, որ ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատասխանատվության տակ գտնվող հոգևոր մշակույթի, կրթական և բարեսիրական հաստատությունների և հուշարձանների պահպանմանն ու զարգացմանը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։