480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՎՏԲ (Հայաստան) բանկը վճարել է Գյումրու բնակչի ՀԴՄ կտնորով 500 հազար դրամի շահումը
16:49
27 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ (Հայաստան) բանկը փետրվարի 27-ին Գյումրու բնակիչ Մարիամ Էլբակյանին հանձնեց բանկի պլաստիկ VISA Classic քարտը՝ հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնի շահած գումարով՝ 500 հազ. դրամ։

Հայաստանում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության առաջին խաղարկությունը տեղի ունեցավ փետրվարի 6-ին Երևանում: Վիճակահանությունը նպատակ ունի կրճատել ստվերային շրջանառությունը: Ներկայումս Հայաստանի առևտրային կետերում տեղադրվել է շուրջ 45 հազար ՀԴՄ, որոնցից ավելի քան 7,2 հազարը՝ տոնավաճառներում։     

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՎՏԲ (Հայաստան) բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ խոշոր դրամական շահումը Էլբակյանը ստացել է 2009 թվականի հունվարի 22-ին Գյումրիի խանութներից մեկում 1600 դրամի չափով կատարած գնումների արդյունքում։

Մ.Էլբակյանի պահպանած «²²» սերիայի կտրոնը՝ 76201847 հատուկ համարով և «Ա» տառով, սահմանված կարգի համաձայն, ներկայացվել է ՎՏԲ (Հայաստան) բանկի մասնաճյուղ, այնուհետև համապատասխան կերպով հավաստվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեում և պաշտոնապես երաշխավորվել է վճարվելու բանկի կողմից։

Հատկանշական է, որ սա Հայաստանում ՀԴՄ հունվարյան կտրոններով խաղարկության արդյունքում նման խոշոր դրամական պարգևի (500 հազար դրամ) վճարման՝ թվով հինգերորդ դեպքն է։

Փետրվարի 6-27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ՎՏԲ բանկը շահող կտրոններով (ընդամենը 403 կտրոն՝ 5000-ից 500000 դրամ շահումով) քաղաքացիներին վճարել է դրամական պարգևներ 3 050 000 դրամ ընդհանուր գումարով։

«ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006-ի հունիսի 20-ը «Հայխնայբանկ» ՓԲԸ) ՎՏԲ խմբի մասնակից դարձավ 2004-ի ապրիլին։ Ներկայում ՎՏԲ բանկը «ՎՏԲ- Հայաստան բանկի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։

Հայկական բանկի մարզային ցանցը ներկայում վաճառքի 78 կետ ունի երկրի բոլոր շրջաններում։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2008-ի հուլիսին ՎՏԲ-Հայաստան բանկ  ՓԲԸ-ին շնորհել է էմիտենտի կարճաժամկետ վարկանիշ «B» և էմիտենտի երկարաժամկետ վարկանիշ «BB+»։ Երկարաժամկետի կանխատեսումը «կայուն» է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։