484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երեք պատգամավորների և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարի նկատմամբ դատավարությունը մարտի 1-ից կշարունակվի նոր դատարանում
16:40
27 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  «Յոթի գործով» դատավարությունը մարտի մեկից կշարոնակվի մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, ուրբաթ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում նիստի ժամանակ հայտնեց տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին մի շարք դատավորների նշանակումների մասին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր։  

Մնացականյանի խոսքերով, Շենգավիթ համայնքի դատարանից գործի տեղափոխումը նոր դատարան պայմանավորված է նախագահի հրամանագրով, համաձայն որի՝ «յոթի գործով» դատաքննությունը վարող դատարանի կազմը անփոփոխ կմնա։   

Իր հերթին գործով մեղադրյալ, ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը տարակուսանք հայտնեց, թե ինչի հիման վրա է ընդունվել տվյալ որոշումը և որքանով է այն համապատասխանում Սահմանադրությանը։  

Ընդ որում Արզումանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն առարկեց դատավորին՝ հարցնելով. «Ինչի՞ հիման վրա է նա պաշտոնական հայտարարություններ անում և շարունակում դատավոր մնալ տվյալ պահին»։ 

Իր հերթին դատավորը կրկնեց, որ հրամանագիրը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից։

Ինչպես լրագրողներին պարզաբանեց Լիպարիտ Սիմոնյանը, գործը մեկ դատարանից մյուսը տեղափոխելու դեպքում նախկին դատարանում դիտարկվող գործերը անվավեր են համարվում։

«Սա գործընթացային խնդիր է և անհրաժեշտ է քննարկել գործի հանձնման ու ընդունման ընթացակարգերը»,- ասաց նա։  

Սիմոնյանը սկզբունքային չի համարում այն, որ տվյալ փուլում գործը սկսվի զրոյից, քանի որ ըստ էության դատական գործընթացը դեռ չի սկսվել։

Դատավարությունում մեկժամյա ընդմիջում է հայտարարվել։  

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: