478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց լեզվի մաքրության պահպանումը համազգային խնդիր է. Լեզվի պետական տեսչության պետ
13:34
27 Փետրվարի 2009

Հայոց լեզվի մաքրության պահպանումը համազգային խնդիր է, և Մայրենիի օրը պետք է նշվի ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն օր, ուրբաթ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը։

Ամփոփելով փետրվարի 21-ին նշվող Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների արդյունքները՝ Միրզոյանը նշեց, որ տոնը Հայաստանում նշվում է արդեն հինգերորդ, իսկ Լեռնային Ղարաբաղում՝ երրորդ անգամ։

«Այս տարի հիմնական տոնական միջոցառումը, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանի լեզվի վարչությունը, տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում», - ասաց Միրզոյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Խոսելով Մայրենիի օրվա շրջանակներում կազմակերպված այլ միջոցառումների մասին՝ Պետական տեսչության պետը, մասնավորապես, նշեց Գրքի նվիրատվության օրը, որը կազմակերպվել էր փետրվարի 19-ին։

«Այժմ շատ է խոսվում այն մասին, որ երեխաները քիչ են կարդում, սակայն պետք է ասեմ, որ վերջին ժամանակներում ընթերցող երեխաների թիվն ավելացել է։ Իսկ Լեզվի պետական տեսչության խնդիրը նման երեխաներին գրականությամբ ապահովելն է», - ասաց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ այս նպատակով Պետական տեսչությունը Հայաստանի գրողների միության հետ համատեղ կազմակերպել է Գրքի նվիրատվության օր, և այդ գործընթացը շարունակվում է։

Բացի այդ, Միրզոյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում չկան ոչ գյուղական, ոչ դպրոցական գրադարաններ։ Պետական տեսչության, Գրողների միության և Երևանի բազմաթիվ դպրոցների ուժերով հավաքվել է ավելի քան 6000 գիրք, որոնք տարվել են ԼՂՀ դպրոցներ։ «Մենք արդեն երրորդ տարին է, ինչ ԼՂՀ դպրոցներին գրքեր ենք նվիրում», - ասաց Պետական տեսչության պետը։

«Տոնին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Ազգային գրադարանում և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրակրթական դպրոցներում, այդ թվում նաև նախադպրոցական հաստատություններում», - տեղեկացրեց Միրզոյանը։

Տոնին նվիրված այլ միջոցառումների շարքում նա նշեց պատվոգրերով մի շարք հրատարակությունների պարգևատրումը։ «2008 թ.-ի լավագույն հրատարակություններ են ճանաչվել «Հայաստանի ազգային ատլասը» և «Հայոց լեզվի բարբառների ատլասը»», - նշեց նա։

Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ մարտին դպրոցականների շրջանում «Մեր բանակը ամենահաղթականն է» թեմայով շարադրությունների մրցույթ կանցկացվի։

«Հայկական ազգային ինքնությունը հիմնվում է երեք սյուների՝ հայրենիքի, մայրենի լեզվի և հավատի վրա», - ընդգծեց Միրզոյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։