481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է ԱՊՀ ՄԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչը
12:36
27 Փետրվարի 2009

58 տարեկան հասակում  կյանքից անժամանակ հեռացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Ղուշչյանը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Որպես փորձառու իրավաբան և հմուտ կազմակերպիչ՝ Ֆելիքս Ղուշչյանին էր վստահվել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի առաջին ներկայացուցչի պատասխանատու պաշտոնը, որտեղ նա աշխատել է անբասիր և մեծագույն նվիրումով», - ասվում է տեղեկատվության մեջ։

Ֆելիքս Երվանդի Ղուշչյանը ծնվել է 1951թ. հոկտեմբերի 5-ին Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղում:

1974թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը:

1976-1977թթ. աշխատել է ՀԽՍՀ դատախազությունում որպես  ավագ քննիչ:

1977-1994թթ. աշխատել է ՀԽՍՀ , ՀՀ Գերագույն խորհրդում, ապա ՀՀ Ազգային ժողովում ։

1994թ. մարտի 8-ին նշանակվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Գերագույն խորհրդի, ապա ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ։

«Մենք խորապես սգում ենք լավ մարդու, մտավորականի, պետական մտածողությամբ օժտված գործչի անդառնալի կորուստը և կիսում հարազատների վիշտը: Ֆելիքս Ղուշչյանի գործն ու անունը միշտ վառ կմնա մտերիմների և գործընկերների հուշերում», - ասվում է ԱԺ տեղեկատվության մեջ։

Ֆելիքս Ղուշչյանի  հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 1-ին ժամը 18.00-ին Կոմիտաս 38/1, բնակարան 34-ում։ Հրաժեշտի արարողությունը՝ մարտի 2-ին ժամը 12.00-14.00-ին Կամերային երաժշտության տնից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: