484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը Մոսկվայում կքննարկի տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորություններն ու ճգնաժամի դեմ պայքարը
11:52
27 Փետրվարի 2009

ՀՀ վարչապետի գլխավորությամբ հայկական պատվիրակության Մոսկվա կատարած այցի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է ոչ միայն ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ, այլև Մոսկվայի հայկական գործարար-հանրության ներկայացուցիչների հետ համագործակցության ակտիվացման հնարավորությունների քննարկումներ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։  

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանի խոսքերով, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներ Տիգրան Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում, որին կմասնակցեն նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և Ռուսաստանի Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ծրագրվում է քննարկել Հայաստանին կայունացնող վարկի տրամադրման մասին պայմանագրի ստորագրման պայմանները, այդ ամենի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև դրամական միջոցների իրագործման և առանձին ոլորտներ կոնկրետ գումարների ուղղվածությունները։

Ռուսաստանը և Հայաստանը 2009 թ.-ի փետրվարի 9-ին  համաձայնագիր են նախաստորագրել Հայաստանին 500 միլիոն դոլարի կայունացնող վարկի տրամադրման մասին՝ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները չեզոքացնելու նպատակով։ Ըստ համաձայնագրի՝ վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է:

Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն նաև տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։

«Նախնական տվյալներով, ՀՀ վարչապետը մտադիր է հրավիրել իր ռուս գործընկերոջը Երևան», - ասաց Մնացականյանը։

Հանդիպման ավարտին Սարգսյանն ու Պուտինը կարճ հայտարարություններով ելույթ կունենան ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև։

Մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտի հետ աշխատանքային ճաշի ընթացքում կքննարկվեն էներգետիկայի, տրանսպորտի և առողջապահության ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերը։

«Կողմերը կքննարկեն նաև Երևանում նախորդ տարի հոկտեմբերին կայացած Հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի ժամանակ ընդունված որոշումների կատարման գործընթացը», - ասաց Մնացականյանը։

Նա նշեց, որ այցի շրջանակներում ծրագրվում է նաև Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի և Ռուսաստանի հայ գործարարների հետ։

«Հանդիպմանը կքննարկվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև ներդրումների իրագործման և Հայաստանում բիզնես վարելու հնարավորությունները, ինչպես նաև հանրապետությունում բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովումն ու մաքսային և հարկային արտոնությունների տրամադրման հնարավորությունները», - պարզաբանեց մամուլի քարտուղարը։

ՀՀ վարչապետ գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Կարինե Մինասյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: