478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մաքսավորները կանխել են ափիոն տեսակի թմրամիջոցի խոշոր չափերի ներմուծումը հանրապետություն
10:37
27 Փետրվարի 2009

ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները,  կանխել են ավելի քան 2 կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ներմուծումը հանրապետություն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կոմիտեի մամուլի ծառայությունից։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ափիոնի նման քանակի հայտնաբերման դեպք ՀՀ մաքսային ծառայության պատմության մեջ արձանագրվում է առաջին անգամ: Դրա շուկայական գինը գերազանցում է 40 միլիոն դրամը (131 հազ. ԱՄՆ դոլար)։

ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ  օպերատիվ-հետախուզական և արագ հակազդման բաժնի պետ Սուրեն Ղազարյանի խոսքերով, թմրանյութը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետում, մաքսային հսկողության արդյունքում` Իրանից ժամանած ՀՀ քաղաքացի Մուշեղ Ալեքսանյանի մոտ, ով հայտարարել է, որ ափիոնը ձեռք է բերել ԻԻՀ-ում ոմն Բենիամինից։

Թմրանյութը՝ փաթաթված պոլիէթիլենային տոպրակների մեջ, բինտով ամրացված է եղել Ալեքսանյանի գոտկատեղի հատվածին ու ոտքերին։

Մամուլի ծառայությունից հիշեցրեցին, որ ՀՀ Առողջապահության նախարարի` 2003թ.-ի N 691 հրամանի համաձայն, ափիոնի 25 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։

2009 թ.-ին Հայաստանում գրանցվել էր թմրանյութերի և հոգեմետ դեղորայքի մաքսանենգության մի քանի դեպք։

2008 թ.-ին գրանցվել է 11 դեպք, որոնցից աննախադեպ էր 3 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցի հայտնաբերումը: Մաքսանենգության փորձը բացահայտվել էր «Զվարթնոց» օդանավակայանում։ Թմրանյութը հայտնաբերվել էր մանկական կերի և կարտոֆիլի չիփսի 4 տուփերի մեջ։

11 դեպքերից  8-ն արձանագրվել է Մեղրիի մաքսակետում: Դրանք հիմնականում եղել են ափիոն և հաշիշ տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև մեծ քանակությամբ տրամադոլ տեսակի հոգեմետ դեղորայք։- 0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: