480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները Մոսկվայում կքննարկեն ֆինանսական և նավթաէներգետիկ համագործակցությունը
10:30
27 Փետրվարի 2009

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ու իր հայ գործընկեր Տիգրան Սարգսյանը ուրբաթ Մոսկվայում կքննարկեն ռուս-հայկական տնտեսական, այդ թվում նաև ֆինանսական և նավթաէներգետիկ ոլորտներում փոխգործակցության հրատապ հարցերը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ կառավարության աշխատակազմի աղբյուրը։

Սա Սարգսյանի երկրորդ այցն է Ռուսաստան անցած տարվա ապրիլին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո։

Կառավարության ղեկավարները մտքեր կփոխանակեն նաև այն պայմանավորվածությունների կատարման շուրջ, որոնք ձեռք են բերվել 2008 թ.-ի դեկտեմբերի 5-ին Մոսկվա կատարած Սարգսյանի առաջին այցի ժամանակ։ Այդ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են զարգացնել փոխգործակցությունը երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով։ ՌԴ կառավարության ղեկավարը նշել էր, որ երկու երկրները համագործակցության լավ հեռանկարներ ունեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթաէներգետիկ համալիրը, գունավոր մետաղագործությունը, տրանսպորտը, շինարարությունը, բանկային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Նա բավականին օգտակար էր համարել Հայաստանում այնպիսի ռուսական խոշոր ընկերությունների և բանկերի գործունեության ընդլայնումը, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ռուսական երկաթուղին», ՎՏԲ-ն։

Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերը դինամիկ կերպով զարգանում են, նշել է աղբյուրը։ Նա ընդգծել է էներգետիկ, մշակող արդյունաբերության, բանկային, շինարարության և տրանսպորտի ոլորտներում համատեղ խոշոր ներդրումային նախագծերի հետևողական իրագործումը։ Դրանք մեծապես աջակցում են Հայաստանում իրական արտադրության զարգացմանը, նպաստում են սոցիալական ոլորտի բարելավմանը, երկու երկրների տնտեսական ինտեգրման խորացմանը։

Ռուսաստանը գլխավորում է Հայաստանի արտաքին տնտեսական գործընկերների ցանկը՝ համարվելով Հայաստանի գլխավոր առևտրային պայմանադիրն ու հայկական տնտեսության մեջ առաջին օտարերկրյա ներդրում կատարողը։

2008 թ.-ին փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 9,5 տոկոսով և գրեթե հասել 900 միլիոն դոլարի։ Հայաստանի ազգային տնտեսության մեջ արված ռուսական կապիտալի ներդրման կուտակված ծավալը գերազանցել է 1,8 միլիարդ դոլարը։

Հանրապետությունում արդյունավետ գործում է ռուսական բիզնեսը՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ն, «Բանկ ՎՏԲ» ԲԲԸ-ն, «Ռոսիյսկի ալյումինիյ» ԲԲԸ-ն, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն, «Սիստեմա ԲՖԿ» ՓԲԸ-ն։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: