487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները պայքարում են հեռուստատեսությամբ ցուցադրվող անորակ սերիալների ու բռնության դեմ
19:22
26 Փետրվարի 2009

Հայ խորհրդարանականները հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ուղղումներ մտցրեցին ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, ինչպես նաև ԱԺ կանոնակարգում, Պետտուրքի մասին օրենքում և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգում:

Օրինագծի հեղինակներն են ինչպես Հայաստանի իշխանամետ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ կուսակցությունների խմբակցությունների, այնպես էլ միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ։ Օրինագծի համահեղինակ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքերով, ուղղումների փաթեթը քաղաքական ուղվածություն ունի և մեծ հետաքրքրություն է ներկայացնում հասարակության համար։   

«Ուղղումների հիմնական նպատակը էլեկտրոնային ԶԼՄ-ների գործունեության դաշտի կանոնակարգումն է և առկա բացթողումների լրացումը։ Կատարվող ուղղումներով որոշակիացվում են լրագրողների և այլ մասնագետների՝ տեղեկատվություն փնտրելու և գտնելու, տեսա և ձայնագրություն կատարելու իրավունքները»,- ասաց նա։  

Օրինագծի համահեղինակի խոսքերով, նշված իրավունքները սահմանափակման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ տարածվում են գաղտնի տեղեկատվություն կամ քրեապես պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեսաձայնագրություններ։   

Օրենքում մտցվող ուղղումների համաձայն, հոդվածում փոփոխություններ են մտցվում հեռուստա և ռադիոհաղորդումների հովանավորության վերաբերյալ։ Ուղղումների համաձայն, կրոնական կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին արգելվում է հովանավորել հեռուստառադիոհաղորդումները։ Արգելվում է նաև հաղորդումների հովանավորումը նախընտրական ֆոնդերի հաշվին, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, բժշկի դեղատոմսով տրվող դեղերի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից։ Օրինագծում նշվում է նաև յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման վերջում դրա պատրաստման համար պատասխանատու անձանց մասին տեղեկատվության պարտադիր պահանջը։    

Ինչպես նաև առաջարկվում է բռնություն ու դաժանություն քարոզող հաղորդումների հեռարձակման վերահսկողության լիազորություններով օժտել ոչ թե կառավարությանը, այլ հեռուստա և ռադիոհեռարձակման Ազգային հանձնաժողովին։ Այսպիսով, ուղղումների համաձայն՝ հանձնաժողովը լիազորված կլինի հետևել սարսափ ֆիլմերի և բռնության տեսարաններ պարունակող ֆիլմերի հեռարձակման կարգին։   

«Մենք առաջարկում ենք նաև կանանց համար տեղեր սահմանել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմում և ամրագրել, որ խորհրդի հինգ անդամներից 1-ը պետք է անպայման կին լինի»,- նշեց Աշոտյանը։ 

Ուղղումների համաձայն, հաստատվում է Խորհրդի կազմը, տվյալ կառույցում ընտրվելու կարգը, խորհրդի կազմ մտնելու հավակնորդ թեկնածուներին ներկայացվող պահանջների շարքը։

Ինչպես հիշեցրեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, ամեն տարի ՀՀ պետական բյուջեից միջոցներ են հատկացվում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին և հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովին։ Ուղղումներով առաջարկվում է ամրագրել, որ տվյալ կառույցների ֆինանսավորումը ընթացիկ տարում բյուջեի եկամտային մասի աճի դեպքում չի կարող ավելի պակաս լինել անցյալ տարվա ֆինանսավորումից։   

Առաջարկվող ուղղումները ակտիվ քննարկումներ առաջ բերեցին երկրի խորհրդարանում։ Ինչպես իր ելույթում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, առաջարկվող օրենքը, որը խախտումների դեպքում որոշակի պատժամիջոցների կիրառման հնարավորություն չի պարունակում, անիմաստ է դառնում։

«Հայկական հեռուստատեսության եթերը քրեապես պատժելի արարքների գովազդ է, իսկ հաղորդումները երեխաների և թոռնիկների հետ դիտելը պարզապես վտանգավոր է դառնում։ Այս օրենքով մենք չենք կարող դիմակայել մեր և մեր երիտասարդ սերնդի դեմ հայկական եթերի ունեցած հոգևոր միջամտությանը»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքերով, այդ միջամտությանը ինչ-որ տեղ աջակցում են նաև եվրոպական կառույցները, որոնք խոսում են ազգային օրենսդրության բարեփոխման անհրաժեշտության մասին։ Ինչպես կարծում է խորհրդարանականը, հայկական հեռուստատեսությունն ու ռադիոն պետք է աջակցեն դեռահաս սերնդի դաստիարակմանը։ Հեռուստառադիոեթերի կազմակերպման հարցում պատգամավորը նշեց ռուսական կողմի փորձը, որտեղ հեռուստաալիքները շաբաթ և կիրակի օրերին հեռարձակում են հայրենասիրական հաղորդումներ ու ֆիլմեր։  

«Մեզ մոտ հեռուստաեթերը բաղկացած է երկու մասից՝ տեսահոլովակներից և պրիմիտիվ սերիալներից։ Մենք պետք է շտապ միջոցներ ձեռնարկենք մեր եթերը մաքրելու համար»,- ընդգծեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։