486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մշակույթի նախարարը մշակութային համագործակցության հարցեր է քննարկել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ
18:53
26 Փետրվարի 2009

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մշակութային համագործակցության հարցեր է քննարկել Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյի հետ:  

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքում տեղակայված հաղորդագրությունը, ՀՀ մշակույթի նախարարը մասնավորապես անդրադարձել է Մինսկում անցկացվող ամենամյա գրքի միջազգային տոնավաճառին, Վիտեբսկի «Սլավյանսկի բազառ» երաժշտական և «Լիստոպադ» կինոփառատոներին Հայաստանի մասնակցությանը` հավելելով, որ այս տարի «Սլավյանսկի բազառ» երաժշտական փառատոնին հայկական կողմից մասնակցության 2 թեկնածություն կա:

Նախարար Պողոսյանը մատնանշել է նաև Հայաստանում անցկացվող ԱՊՀ և բալթյան երկրների գրողների և թարգմանիչներկի համաժողովին բելառուսական կողմի ակտիվ մասնակցությունը:

Դեսպան Ստեփան Սուխորենկոն իր հերթին մատնանշել է, որ երկու երկրների միջև ծավալվող երկխոսության համատեքստում մշակութային համագործակցությունը հետայսու ևս որոշիչ դերակատարություն կունենա:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հայաստանում այս տարի աշնանը անցկացվող Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը, որի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների կկազմակերպվեն ազգային տարազի ցուցահանդեսներ ու կինոցուցադրություններ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։