481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն հաստատել է Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների կազմակերպման ու անցկացման ժամանակացույցը
18:16
26 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների կազմակերպման ու անցկացման ժամանակացույցը։

«Կառավարության որոշման համաձայն, Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա մայիսի 31-ին»,- ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը Հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։  

Նրա խոսքերով, ընտրությունների կազմակերպման ու անցկացման ժամանակացույցն ընդգրկում է 35 կետ, որոնց մի մասի իրագործումը պետք է սկսել այն հաստատելուց հետո երկօրյա ժամկետում։   

Ազարյանը հայտնեց, որ ընտրությունների դիտորդների հավատարմագրումը կանցկացվի մինչև մայիսի 21-ը, կուսակցություններն ու կուսակցական խմբակցությունները կկարողանան ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնել մարտի 17-ից 22-ը, ընտրողների ցուցակները տարածքային ընտրական կենտրոններում կփակցվեն ապրիլի 21-ից, ընտրական ցուցակների գրանցումը կկայանա ապրիլի 26-ից մինչև մայիսի 1-ը, իսկ նախընտրական քարոզարշավը կիրականացվի մայիսի 2-ից մինչև մայիսի 29-ը։  

«Տարածքային ընտրական հանձնաժողովները կձևավորվեն մայիսի 5-ից 8-ը, ընտրական քվեաթերթիկները պետք է տպված լինեն մինչև մայիսի 21-ը, ընտրողների ցուցակները էլեկտրոնային կրողներով կտրամադրվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներին մայիսի 29-ին, իսկ քվերակության համար սենյակների սպառազինումը կիրականացվի մայիսի 30-ին մինչև առավոտյան ժամը 8-ը»,- ասաց նա։   

Հիշեցնելով, որ հենց ընտրությունները կկայանան մայիսի 31-ին, ԿԸՀ ղեկավարը նշեց, որ ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումը և դրանց հրապարակումը կկայանա հունիսի 1-ին մինչև երեկոյան ժամը 8-ը, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն հունիսի 7-ից ոչ ուշ։

«Ընտրությունների գործընթացը բարեհաջող ավարտի դեպքում Երևանի Ավագանու ընտրված խորհրդի առաջին նիստը կկայանա հունիսի 8-ին»,- ավելացրեց նա։ 

«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: