483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Օտար լեզուները և գրականությունը» գիտաժողովը
17:32
26 Փետրվարի 2009

Երևանի պետական համալսարանում հինգշաբթի բացվեց «Օտար լեզուները և գրականությունը» երկօրյա գիտաժողովը։ ԵՊՀ-ի 90-ամյակին նվիրված գիտաժողովը կազմակերպել է ռոմանագերմանական ֆակուլտետը։

Գիտաժողովի նպատակը լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, գրականության և մշակույթի բնագավառում ֆակուլտետի կատարած աշխատանքի տարբեր ուղղությունների ամփոփումն է։

Խոսելով անցկացվող միջոցռաման նպատակների մասին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ նման գիտաժողովները կարևոր են ոչ միայն դասախոսների և ուսանողների, այլ նաև դպրոցականների համար։ «Ես կարծում եմ, որ առաջին հերթին մենք պետք է հոգանք դպրոցներում օտար լեզուների ուսուցման հարցը։ Առանց դրա մեր բոլոր գիտաժողովներն անիմաստ կլինեն»,- ասաց նա։

Գիտաժողովին մասնակցեցին Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, Աբովյանի անվան Երևանի մանկավարժական համալսարանի, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի և Գյումրիի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Վրաստանի և Ռուսաստանի բուհերի դասախոսներ։

Գիտաժողովին «Լեզու, մշակույթ և ազգային անվտանգության խնդիրը» զեկույցով հանդես եկավ Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պրոֆեսոր Սվետլանա Տեր-Մինասովան։ «Լեզուն խաբուսիկ կերպով է մատչելի բոլորին»,- ասաց նա ելույթի ընթացքում՝ կենդանացնելով իր խոսքն ասացվածքներով, առածներով և անեկդոտներով։

Շնորհակալություն հայտնելով ԵՊՀ-ին հրավերի համար՝ Տեր-Մինասովան համալսարանին հանձնեց երկու գիրք՝ «Պատերազմ և լեզուների ու մշակույթների աշխարհ» հեղինակային գիրքը և «Լեզու և հասարակության մշակույթ» վերնագրով տարբեր փիլիսոփաների ստեղծագործությունների հավաքածուն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: