486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Յոթի գործով» մեղադրյալները պահանջում են դատական դահլիճ թողնել լրագրողներին և տուժածների հարազատներին
17:07
26 Փետրվարի 2009

«Յոթի գործով» մեղադրյալները պահանջում են դատարանի դահլիճ թողնել լրագրողներին և տուժածների հարազատներին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:

«Մենք ԶԼՄ-ներում դատավարության ընթացքը լուսաբանելու վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել, որին դատարանը դեռ չի պատասխանել: Մենք դատարանից պահանջում ենք լրագրողներին և տուժածների հարազատներին անմիջապես դատարանի դահլիճից դատավարության ընթացքին հետևելու հնարավորություն տալ»,- ասաց մեղադրյալներից մեկը՝ Ալիկ Արզումանյանը:

Լրագրողների համար դատարանում առանձնացվել է հատուկ սենյակ՝ անհրաժեշտ տեխնիկայով և հեռուստաէկրանով, որի միջոցով լրատվամիջոցների ներկայացուցիչները հետևում են դատավարությանը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, մեղադրյալ Արզումանյանն իր ելույթում ասաց, որ դատավարության սկզբում ամբաստանյալները ոտքի են կանգնել՝ հարգելով «մարտյան անկարգությունների զոհերին, և ոչ թե դատարանի հանդեպ ունեցած հարգանքից»:

Արզումանյանն ընդգծեց, որ Քրեական հոդվածի 200 (զանգվածային անկարգություններ) և 300 (իշխանության բռնազավթում) հոդվածների հիման վրա անցկացվող դատավարությունն անհիմն է, անօրինական և անարդյունավետ:

ՀՀ խորհրդարանի պատգամավորներն այժմ քննարկում են ՀՀ ՔՕ-ի ուղղումների նախագիծը, որը վերաբերում է  հատկապես նշված հոդվածներին: Հինգշաբթի խորհրդարանի նիստում ուղղումները հավանության են արժանացել առաջին ընթերցմամբ:

Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ 225 և 300 հոդվածները դեռ օրինական ուժ ունեն և գործում են, այդ իսկ պատճառով դատավարությունն իրականացվում է օրենքին համապատասխան:

Մեղադրյալ Հակոբ Հակոբյանի փաստաբան Մելանիա Առուստամյանն իր հերթին հայտնեց, որ դատարանին միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ դատական վարույթը դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպես կարծում է փաստաբանը, մարտյան դեպքերի գործի նախաքննությունը բոլոր հանգամանքների գործուն և անաչառ ուսումնասիրություն չի իրականացրել, ինչի կապակցությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող անաչառ կերպով վարել դատաքննությունը։

 «Տուժածների մոտ անվստահություն է հասունանում դատարանի նկատմամբ։ Բացի այդ, Հակոբ Հակոբյանի նկատմամբ դատարանն անհիմն կերպով երկարաձգել է կալանքի ժամկետը, չխոսենք այն մասին, որ յոթ մեղադրյալներն էլ անհիմն կերպով են ձերբակալված։ Իմ պաշտպանյալի նկատմամբ ոչ օբյեկտիվ վարույթ է իրականացվում»,- կարծում է նա։
 
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։