484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ազգային կոնգրեսը վրդովված է մարտի 1-ի հանրահաքի նախաշեմին ոստիկանության գործողություններից
12:38
26 Փետրվարի 2009

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վրդովված է մարտի 1-ին ընդդիմության հանրահաքի նախաշեմին Ոստիկանության գործողություններից։

«Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են մարտի 1-ին հայտարարված հանրահավաքին մասնակցել ցանկացողների թվի նվազեցմանը», - ասվում է հինգշաբթի ՀԱԿ-ից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ։

«Մարտի 1-ին նշանակված համահանրապետական հանրահավաքի կանխատեսելի բազմամարդությունը վախեցնում է իշխանություններին», - նշվում է հայտարարության մեջ։

ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքերով, «այլ կերպ դժվար է բացատրել այն հանգամանքը, որ Երևանի Ավան համայնքի ոստիկանության աշխատակիցները, տեղեկանալով ՀԱԿ կազմակերպության ակտիվիստների հետ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդիպման մասին, փորձել էին խանգարել հանդիպմանը»։

«Երբ դա նրանց չի հաջողվել, հանդիպումից հետո ապօրինաբար ոստիկանության բաժին է տարվել Ավանի ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Լևոն Եղիազարյանը, ով հետագայում ազատ է արձակվել», - ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում փետրվարի 12-ին տեղեկացվել է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանն արգելում է  ընդդիմությանը մարտի 1-ին Երևան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում և Հյուսիսային պողոտայի հրապարակում հանրահավաքի, այնուհետև երթի անցկացումը՝ փոխարենը առաջարկելով անցկացնել այդ միջոցառումները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին հարող տարածքում

Իրազեկումն այն մասին, որ ընդդիմությունը մտադիր է հանրահավաք և երթ անցկացնել Մատենադարնին հարող տարածքից մինչև Հյուսիսային պողոտա, Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։