481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարը Լիբանանի նախագահին է փոխանցել Հայաստան այցելելու հրավեր
11:39
26 Փետրվարի 2009

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանին է փոխանցել Հայաստան այցելելու հրավեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տարածաշրջանային այցելությամբ Միջին Արևելքում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի հետ։

Ողջունելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարին՝ Լիբանանի նախագահն ասել է, որ Լիբանանի ժողովուրդը առանձնահատուկ համակրանք ունի  հայ ժողովրդի հանդեպ: 

Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ նախագահ Սլեյմանը նշել է, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը:

Սլեյմանը խնդրել է իր բարեմաղթանքներն ու ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին Սլեյմանին է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Հայաստան այցելելու հրավերը։

Նա նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ ջերմ և փոխշահավետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ Լիբանանը արաբական աշխարհի այն պետությունն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամության պայմանագիր:

Հանդիպմանը նախագահ Սլեյմանն ու նախարար Նալբանդյանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, քննարկել են միջինարևելյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները, ինչպես նաև Լիբանանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: