486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Սննդային թունավորումների դեպքերի թիվը 2008թ-ին 2007թ-ի համեմատ նվազել է` լայն քարոզչական աշխատանքի շնորհիվ
10:37
26 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Սննդային թունավորումների դեպքերի թիվը 2008թ-ին, 2007թ-ի համեմատությամբ, նվազել է` բնակչության շրջանում իրականացված լայն քարոզչական աշխատանքի շնորհիվ, ասվում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, 2008 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 19 դեպք 23 տուժածով, այդ թվում` 3-ը մինչև 14 տարեկան, մահվան ելք է գրանցվել 1 դեպքում

2007 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 31 դեպք 40 տուժածով, այդ թվում` 4-ը մինչև 14 տարեկան, մահվան ելք գրանցվել է 2 դեպքում:

«Բոտուլիզմի դեպքերի թիվը 2008թ. նվազել է 1.6 անգամ, տուժածների թիվը`1.5 անգամ, իսկ մահվան դեպքերը՝ 2 անգամ», - ասվում է տեղեկատվության մեջ։

«2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել Է սննդային թունավորման` բոտուլիզմի 8 դեպք 15 տուժածով, այդ թվում` 2-ը մինչև 14 տարեկան, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել», - նշել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով։

Հիվանդացության դեպքերը գրանցվել են Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում:

Հիվանդության նշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամվա ընթացքում (6-18 ժամ), սակայն երբեմն գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 10 օր վարակված սննդամթերքը ուտելուց հետո։ Հիվանդության առաջին նշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, բերանի չորություն։

«Ինչքան վաղ է հիվանդը դիմում բժշկի, այնքան մեծ է հավանականությունը բարդություններից զերծ մնալու։ Ժամանակին ցուցաբերած բժշկական միջամտության բացակայության դեպքում հիվանդը կարող է մահանալ շնչառական մկանների լուծանքի (պարալիչ) հետևանքով», - ասվում է տեղեկատվության մեջ։

Բոտուլիզմի թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ պահածոյացման համար նախատեսված մթերքն անհրաժեշտ է մանրամասն լվանալ մաքուր, հոսող ջրով մոտավորապես 15 րոպե: Հոսող ջրի բացակայության դեպքում մթերքը լվանալ՝ մի քանի անգամ փոխելով ջուրը, մինչև լրիվ մաքրվի հողի մասնիկներից: Անհրաժեշտ է եռացնել կափարիչները (մոտ 5-10 րոպե) և եռացող ջրով պարզաջրել ապակե տարաները, պահածոները պետք է պահել միայն սառը պայմաններում (10-120C), արգելվում է գնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկաներից կամ անհատներից, ուտելուց առաջ պետք է պահածոյացված սննդամթերքը ենթարկել ջերմային մշակման 20 րոպե, քանի որ թույնը ոչնչանում է բարձր (800-900) ջերմաստիճանի ազդեցության պայմաններում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։