478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովի նիստը
19:53
25 Փետրվարի 2009

 Չորեքշաբթի Երևանում տեղի է ունեցել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության աշխատակազմի մամուլի ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են այն բազմաբնույթ  միջոցառումները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատվելիք  ծրագրի շրջանակներում կիրականացվեն ինչպես Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նախորդող շաբաթվա ընթացքում, այնպես էլ մարտի 5-ին` ծննդյան օրը ու նաև դրանից հետո` ամբողջ տարվա ընթացքում:  

Նիստում հանձնաժողովի անդամները` ՀՀ պաշտպանության, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, Հայաստանի գրողների միության նախագահը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը ներկայացրել են իրենց առաջարկությունները համատեղ կամ առանձին իրականացնելիք միջոցառումների վերաբերյալ:

Մասնավորապես, նշվել է, որ նախատեսվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացնել հիշատակի երեկո, իսկ մինչ այդ` պետական, քաղաքական գործչի 50-ամյակի կապակցությամբ մի շարք կրթօջախներում, զորամասերում, Վազգեն Սարգսյանի ծննդավայրում ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները և Հայաստանի գրողների միությունը համատեղ կանցկացնեն հիշատակի հանդիսավոր արարողություններ, ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ:

Մարտի 5-10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կանցկացնի ծանրամարտի պատանիների առաջնություն` նվիրված Վազգեն Սարգսյանի 50-ամյակին, իսկ Հայաստանի գրողների միությունը կկազմակերպի  գրող Վազգեն Սարգսյանի ստեղծագործությունների ընտրանու շնորհանդեսը:

Մշակույթի նախարարությունը «Գրականություն պատանիներին» ծրագրի ընթացիկ տարվա շարքը կնվիրի գրող, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյա հոբելյանին:

Հանրային հեռուստառադիոընկերությունը կցուցադրի Վազգեն Սարգսյանին նվիրված` ՀՀ պաշտպանության նախարարության պատրաստած նոր ֆիլմը, ուղիղ եթեր կհեռարձակի մարտի 5-ի հիշատակի երեկոն և լայնորեն կլուսաբանի հոբելյանական հանձնաժողովի հաստատած միջոցառումները:

Վարչապետը հանձնարարել է այս և հանձնաժողովի նիստում հնչած նոր առաջարկությունները ներկայացնել գրավոր` ամրագրելով միջոցառման անցկացման ժամկետը և պատասխանատուին:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։