478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել «Կոնֆուցիոսի Ինստիտուտի» պաշտոնական բացումը
19:39
25 Փետրվարի 2009

Չորեքշաբթի Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ հայ-չինական «Կոնֆուցիոսի Ինստիտուտի» պաշտոնական բացումը և առաջին նիստը։

«Կոնֆուցիոսի Ինստիտուտը» հիմնադրվել է չինական Շանսի համալսարանի և Երևանի Վ.Բրյուսովի անվ. Պետական Լեզվաբանական համալսարանի նախաձեռնությամբ։ 

«Ինստիտուտը մեծ դեր կխաղա ոչ միայն մեր համալսարանի, այլև հայ-չինական հարաբերությունների պատմության մեջ»,- բացմանն ասաց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը։  

Նրա խոսքերով, իստիտուտը կծառայի ի շահ ոչ միայն ԵՊԼՀ-ի, այլև ողջ հայկական պետության, իսկ հայկական ու չինական կողմերի համատեղ ջանքերը հաստատությանը նոր որակ կհաղորդեն։ 

Իր հերթին չինական Շանսի համալսարանի նախագահ Գուո Գուիչուն նշեց, որ Շանսի համալսարանը 107 տարվա պատմություն ունի, իսկ Բրյուսովի անվ. համալսարանը շատ հայտնի է Հայաստանում։  

«Վստահ եմ, որ մեր համալսարանի երկար պատմության և Բրյուսովի համալսարանի դրական կողմերի շնորհիվ հնարավոր կլինի հիմնել արժանի դպրոց, իսկ մեր երկկողմ շփումը կհանգեցնի հաջող համագործակցության կրթության ու գիտության ոլորտում»,- ասաց Գուիչուն։  

Նիստի սկզբին կողմերը պայմանագիր կնքեցին երկու բուհերի միջև համագործակցության ամրապնդման մասին։ Նիստի ընթացքում Գուիչուն դրական գնահատեց «Կոնֆուցիոսի ինստիտուտի» կանոնադրությունը, քանի որ այն լիովին համապատասխանում է Շանսի համալսարանի կանոնադրությանը։

Նա վստահություն հայտնեց, որ «Կոնֆուցիոսի ինստիտուտի» պատմությունը երկար ու հաջող կլինի։ «Եթե հաջող սկիզբ դրվի, ապա հաջողություն կլինի գործունեության ողջ ընթացքում»,- ասաց Գուիչուն։  

Նա նաև խոստացավ Շանսի համալսարանում եղած գրականությամբ համալրել ԵՊԼՀ գրադարանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: