486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բողոքի ակցիա է անցկացվել Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ
19:18
25 Փետրվարի 2009

Ջավախքում ձերբակալված երկու հայ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով չորեքշաբթի Երևանում բողոքի ակցիա է անցկացվել Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ։

Ակցիայի մասնակիցները, մոտավոր հաշվարկով՝ 300 մարդ, եկել են դեսպանատան շենքի մոտ «Ջավախքը իմ հայրենիքն է», «Ազատություն Ջավախքին», «Ոչ՝ ճնշումներին Ջավախքում» բովանդակությամբ պաստառներով ու կարգախոսներով։ Նրանց հիմնական նպատակը ուղերձ-դիմումները Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին հանձնելն էր։    

Ինչպես հանրահավաքին հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը, գլխավոր պահանջներից մեկը Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի ղեկավար Գիրգոր Մինասյանին և «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանին ազատ արձակելն էր։ Բացի այդ, հավաքվածները պահանջում էին լուծել հայոց լեզվին տարածաշրջանայինի կարգավիճակ տալու և Վրաստանում Հայկական թեմի իրավաբանական կարգավիճակը որոշելու հարցերին։   

Շիրակ Թորոսյանն ու «Ջավախք» երիտասարդական կազմակերպության նախագահ Արտյուշա Գրիգորյանը ուղերձ-դիմումը հանձնեցին դեսպանին, որը խոստացավ  այսօր ևեթ այն թարգմանել վրացերեն ու փոխանցել համապատասխան մարմիններին։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները հունվարի 22-ին ձերբակալել են Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին և «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանին։ Նրանց մեղադրում են անօրինական ռազմական խմբավորումներ ձևավորելու և լրտեսություն կազմակերպելու մեջ։Ավելի վաղ  Վրաստանում ձերբակալվել էր «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահան Չախալյանը և կազմակերպության մի քանի անդամներ:  Ջավախքում հայ ակտիվիստների ձերբակալությունը համարում են ճնշում և սադրանք:

Սամցխե-Ջավախեթի միացյալ երկրամասի բնակչությունը 238 հազար է, որից 53 տոկոսը հայեր են։ Ընդ որում այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Ախալքալակը, հայերը բնակչության 91,3 տոկոսն են կազմում, իսկ Նինոծմինդա շրջանում՝ 89,6 տոկոս։ --0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։